Տարոն Մարգարյանը մասնակցեց համաքաղաքային ծառատունկին
ОБЩЕСТВОԵրեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցեց համաքաղաքային ծառատունկին: Նա ծառեր տնկեց «Էրեբունի» պատմահնագիտական թանգարանի «Կարմիր բլուր» հնավայրի տարածքում: «Մենք վերջին 5 տարիներին մի բարի ավանդույթ ենք ձեւավորել՝ յուրաքանչյուր տարի տարբեր վարչական շրջաններում ծառատունկ իրականացնելով: Այսօր էլ հրավիրել ենք դիվանագիտական կորպո ւսին՝ միասին բարեկամության ծառեր տնկելու»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետը, շնորհակալություն հայտնելով ծառատունկի բոլոր մասնակիցներին, նշեց, որ սա շատ լավ օրինակ է քաղաքացիների համար: «Մենք Երեւան քաղաքում բուֆերային գոտիներ ենք ստեղծում: Դա մեր 2016-2020 թվականների զարգացման ծրագիրն է կանաչապատման ուղղությամբ: Այս տարի անտառային գոտիների կստեղծվեն Նոր Նորք, Էրեբունի, Մալաթիա Սեբաստիա, Շենգավիթ վարչական շրջաններում, հետագա տարիներին կանցնենք մյուսներին»,-հավելեց նա:
Ինչպես բոլոր պաշտոնյաները, այնպես էլ քաղաքապետը ծառատունկին մասնակցում էր կոստյումով: «Այս հագուստով ծառ տնկելն այնքան էլ հարմար չէ, բայց քանի որ աշխատանքի վայրից եմ եկել, եւ այստեղից էլ գնալու եմ աշխատանքի` մեր երեւանցիների հոգսերով զբաղվելու, ուզեմ-չուզեմ՝ այսպես եմ»,-հավելեց Երեւանի քաղաքապետը:
Մայրաքաղաքի վարչական շրջաններում ապրիլի 15-ի վաղ առավոտից մեկնարկել է համաքաղաքային շաբաթօրյակը: Որպես կանոն այս գործընթացի սկզբում նախ կազմակերպվում է սանմաքրումը: Երևանը միահամուռ ուժերով մաքրելու քաղաքապետ Տարոն Մարգարյանի կոչին արձագանքել են պետական կառույցներ, հասարակական ու երիտասարդական կազմակերպությունների անդամներ, համատիրությունների ներկայացուցիչներ, բնակիչներ:



