ՍԱՊԾ-ն ուսումնական հաստատություններում կիրականացնի վերահսկողություն
ОБЩЕСТВО ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախաձեռնությամբ՝ Արմավիրի մարզպետարանում տեղի է ունեցել հանդիպում մարզի հանրակրթական, նախադպրոցական հաստատությունների ղեկավարների և կրթության ոլորտի պատասխանատուների հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՍԱՊ Ծ լրատվական ծառայությունից, հանդիպմանը ներկա են գտնվել նաև ուսումնական հաստատություններին սննդամթերք մատակարարող կազմակերպությունների պատասխանատուներ: Ծառայությունը հանրապետության ողջ մարզերում կատարված ուսումնասիրությունների արդյունքում բացահայտել է համակարգային մի շարք խնդիրներ և անհամապատասխանություններ, որոնք վերացնելու նպատակով նախ հանդիպումների միջոցով մասնագիտական աջակցություն և խորհրդատվություն կտրամադրի կրթական հաստատություններում սննդի կազմակերպման շահառուներին ու պատասխանատուներին: Սրանից բացի՝ Ծառայությա ն կողմից ծրագրվում է նաև պետական վերահսկողություն իրականացնել կրթական ու նախակրթական հաստատություններում՝ բարելավելու համար մատակարարվող և իրացվող սննդամթերքի որակը:
Արմավիրում անցկացված աշխատանքային քննարկման ընթացքում ներկայացվել են սննդամթերքի անվտանգության ապահովման համար անհրաժեշտ բոլոր պահանջները՝ սննդամթերքի մատակարարումից մինչև սանիտարահիգիենիկ նորմերի պահպանում, ինչպես նաև ներկաները մեկ անգամ ևս տեղեկացվել են կրթական հաստատություններում վաճառքն արգելված սննդամթերքի վերաբերյալ: ՍԱՊԾ մասնագետները շրջայցերի ըն թացքում նաև արձանագրել էին մի շարք դեպքեր, երբ դպրոցի կամ մանկապարտեզի խոհանոցներն ունեցել են վերանորոգման կարիք՝ դրանով իսկ խոչընդոտ հանդիսանալով պատշաճ հանրային սննդի ծառայություն մատուցելու համար: Առկա խնդիրներին համակարգված ու համատեղ լուծումներ տալու նպատակով Ծառայությունը գրություններ է ուղարկել բոլոր մարզպետարաններին:



