«Էդ սրիկան ո՞վ ա, որ իմ անունն ա հոլովում». Մ. Մուրադյանը՝ երեխաների բողոքի մասին
ОБЩЕСТВОArmtimes.com / Արարատի մարզի Այնթապ գյուղի դպրոցականներն այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել, որի ընթացքում հայտարարել են, որ գյուղապետն արդեն 3 օր է հանել է գյուղի ծայրամասերից աշակերտներին դպրոց տանող ավտոբուսը: Գյուղապետից բացի աշակերտները հնչեցրել են նաեւ Արարատի մարզն ընդգրկող թիվ 5 ընտրատարածքից պատգամավոր ընտրված Մուրադ Մուրադյանի անունը՝ ընդգծելով, որ հենց նա է հանել տվել իրենց դպրոց հասցնող ավտոբուսը: Ծնողներն էլ հավելել են, թե Մուրադյանի այդ քայլի պատճառը ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում Այնթապում բավարար թվով ձայներ չստանալն է եղել:
«Ազատություն» ռադիոկայանի ներկայացրած տեսանյութում Այնթապի գյուղապետ Կարեն Սարգսյանն ասում է, որ ավտոբուսի վարորդին ինքն էր վճարում մինչ այժմ, սակայն հիմա գումար չունի: Հարցին, թե արդյո՞ք գյուղապետարանը միջոցներ չունի՝ գյուղապետը պատասխանում է, որ մշակույթի տուն են կառուցում: Հակառակ սրան՝ գյուղապետարանի աշխատակիցներից մեկը ներկայացնում է գյուղապետարանի միջոցներից աշխատավարձ ստացողների հաստիքացուցակը, որում ներառված է նաեւ դպրոցի վարորդը:
Շարունակությունը՝ կայքում



