Ռուսաստանը եւ Սիրիան համատեղ նկարահանելու են «Պալմիրա» գեղարվեստական ֆիլմը
МЕЖДУНАРОДНОЕ «Պրոլայն-մեդիա» ռուսական ընկերությունը եւ սիրիական «Shaghaf»-ը համաձայնագիր կստորագրեն համատեղ «Պալմիրա» գեղարվեստական ֆիլմի ստեղծման վերաբերյալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԴ-ի մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը:
«Ռուսաստանի մշակու յթի նախարարությունում ռուսական «Պրոլայն-մեդիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության եւ սիրիական «Shaghaf»-ի միջեւ համաձայնագիր կստորագրվի «Պալմիրա» ռուս-սիրիական համատեղ գեղարվեստական ֆիլմի ստեղծման վերաբերյալ: Կինոնկարը կդառնա առաջին ժամանակակից ժապավենը, որի արտադրությունը երկու երկրները կիրականացնեն համատեղ»,-ասված Է հաղորդագրության մեջ:
Հանդիպմանը մասնակցելու են ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին, Ռուսաստանում Սիրիայի դեսպան Ռիադ Հադադը, սիրիացի հայտնի դերասանուհի եւ կինոնկարի պրոդյուսեÖ € Սուլաֆ Ֆավաքերջին, ժապավենի ռեժիսոր եւ սցենարի հեղինակ Իվան Բոլոտնիկովը եւ ուրիշներ:
Ապագա ֆիլմը պատմելու Է դաղստանցի բժշկի մասին, որի կյանքը խորտակվում Է, երբ նրա կինը փոքրահասակ դուստրերի հետ գաղտնի փախչում Է Սիրիա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



