Մեր մերձավոր և հեռավոր հարևանները պետական պարտքի կառավարման գործում շատ բան ունեն սովորելու մեզնից. Արշալույս Մարգարյան
ОБЩЕСТВОՀՀ ՖՆ պետական պարտքի կառավարման վարչությունը պարտքի կառավարումը սկսել է 20 տարի առաջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ապրիլի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ՖՆ պետական պարտքիկառավարման վարչության պետ ԱրշալույսՄարգարյանը նշեց, որ պարտքի կառավարման կառույցն իրենք ստեղծել են զրոյից: Նրա վստահեցմամբ` իրենք պետական պարտքի կառավարման հմուտ կառույց են ստեղծել:
«Հիմա արդեն վայելում ենք մեր աշխատանքի պտուղները: Մեր հարևանները` հեռավոր ու մերձավոր, շատ դեպքերում մեզնից սովորելու բան ունեն: Վերջերս ֆինանսների նախարարության երկու աշխատակից ԵՄ-ի հրավերով ուղևորվել էին Մոլդովա` այնտեղի գործընկերներին փոխանցելու ոլորտում ունեցած մեր փորձը: Վերջերս նաև մեր վրացի գործընկերներն էին եկել Երևան մեր փորձն ուսումնասիրելու և այն իրենց մոտ կիրառելու: Շուտով մեզ այցելելու են Վիետնամի պարտքի կառավարման գրասենյակի աշխատակիցները»,- ասաց Մարգարյանը: Նրա խոսքով` վրացիները և մոլդովացիները հետաքրքրվա ծ են ներքին շուկայում Հայաստանի ունեցած հաջողություններով, իսկ վիետնամցիները` բյուջեի հոսքերի կառավարման և եվրոբոնդերի թողարկման փորձով ու հաջողություններով:



