ԱՄՆ-ը զինափորձաանի Է վերածում Աֆղանստանը. Համիդ Քարզայ
МЕЖДУНАРОДНОЕԱֆղանստանի նախկին նախագահ Համիդ Քարզայը քննադատել Է ԱՄՆ-ի կողմից ապրիլի 13-ին գերհզոր ռումբի կիրառումն «Իսլամական պետության» զինյալների դեմ՝ դա համարելով ինքնիշխանության խախտում եւ երկիրը սպառազինությունների փորձարկման զինադաշտի վերածելու փորձ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Այդ գրոհն Աֆղանստանի ինքնիշխանության, նրա տարածքի եւ բնության… աղաղակող խախտում Է: Այն չի արտացոլում ահաբեկչության դեմ մղվող պայքարը, այլ պատրվակ Է ԱՄՆ-ի համար, որպեսզի մեր երկրի տարածքը փորձարկման զինադաշտի վերածի զանգվածային ոչնչացման զենքի նոր տեսակների համար»,- գրել Է Քարզայը Facebook սոցցանցի իր Էջում:
Քարզայը երկրի բնակիչներին կոչ Է արել մերժել իրենց տարածքում ԱՄՆ-ի գործողությունները:
Աֆղանստանի պաշտպանության նախարարությունն ապրիլի 14-ին հայտարարել Է, որ գրոնի արդյունքում ոչնչացվել Է ԻՊ-ի 36 զինյալ: Աֆղանստանի իշխանությունները բացառում են զոհերÕ ¨ խաղաղ բնակչության թվում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



