Ереван, 25.Декабрь.2025,
00
:
00
ВАЖНО


Հայաստանը մեծ կարևորություն է տալիս ԵԱՏՄ ինտեգրացիոն գործընթացներին. Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել Բիշքեկում

ПОЛИТИКА

Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Եվրասիական տնտեսական միության համագործակցության խթանմանը երրորդ երկրների և առանցքային ինտեգրացիոն միավորների հետ, որոնք պատրաստ են միության հետ ռեալ համագործակցության: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Բիշքեկում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին հայտարարեց Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:

«Մեր ընդհանուր տնտեսական տարածքի ձևավորումն արդեն երկրորդ տարին է` տեղի է ունենում բարդ համաշխարհային տնտեսական կոնյունկտուրայի պայմաններում, համաշխարհային տնտեսության աճի տեմպերի նվազեցման և գեոպոլիտիկ ցնցումների ֆոնին: Այս ամենը մի կողմից խոչընդոտներ է ստեղծում մեր միության լիարժեք կայացման ճանապարհին, իսկ մյուս կողմից բացում է նոր հնարավորություններ մեր երկրների ավելի սերտ համագործակցության համար»,- նշեց Սերժ Սարգսյանը: Նա ընդգծեց, որ նման պայմաններում ԵԱՏՄ երկրների կողմից ձեռնարկված համաձայնեցված գործողությ ունները թույլ են տվել կայունացնել անդամ պետություններում իրադրությունը, ցուցաբերել մակրոտնտեսական դիմացկունություն:

«2016 թվականին Հայաստանում դրական դինամիկա է նկատվել ՀՆԱ-ում, գրանցվել է տնտեսական ակտիվություն արդյունաբերության, գյուղատնտեսության և ծառայությունների ոլորտներում: Հայաստանի առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ ավելացել է ավելի քան 15 տոկոսով: Հայկական ապրանքների արտահանումը ԵԱՏՄ շուկա ավելացել է 65 տոկոսով: Գրանցվել է առևտրաշրջանառության աճ նաև երրորդ երկրների հետ»,- ասաց ՀՀ Նախագահը:

Նա ընդգծեց, որ ԵԱՏՄ երկրների առջև կան զարգացման նպատակներ, որոնց հասնելու ճանապարհը արդյունաբերության մեջ ինովացիաների, բարձր տեխնոլոգիական գյուղատնտեսության, թվային տնտեսության, վերականգնվող էներգետիկայի մեջ է: Նա կարևորեց նաև համատեղ ջանքերը` ուղղված փոխշահավետ կոոպերացիաների ծրագրերի իրականացմանը:

«Մենք երկու կարևոր նպատակ ունենք: Առաջինը` միության ամրապնդում ներսից, ընդհանուր տնտեսական տարածքի հետագա ազատականացում՝ արգելքների վերացման ճանապարհով, ապրանքների ազատ տեղաշարժի ապահովում: Երկրորդը, մեծացնել ԵԱՏՄ միջազգային ներգրավվածությունը: Այս երկու նպատակները համարվում են փոխլրացնող, ազդում են կազմակերպության արդյունավետության և միջազգային հեղինակության վրա: Մենք մեծ կարևորություն ենք տալիս ԵԱՏՄ համագործակցության խթանմանը երրորդ երկրների և առանցքային ինտեգրացիոն միավորների հետ, որոնք պատրաստ են ռեալ համագործակցության:

2016 թվականին մշակվել են համագործակցության հարցեր Իրանի, Չինաստանի, Հնդկաստանի, Եգիպտոսի և այլ երկրների հետ: Հայաստանը հետաքրքրված է ձեռք բերված պայմանավորվածությունների իրավական ամրագրման հարցով, մասնավորապես Իրանի Իսլամական Հանրապետության հետ, որի հետ մեզ կապում են պրագմատիկ, փոխշահավետ և բարիդրացիական հարաբերություններ: Այս պլանում դրական ենք գնահատում փոխգործակցությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Եվրոպական հանձնաժողովի միջև»,- նշեց Սերժ Սարգսյանը:

Նա հույս հայտնեց, որ մոտ ապագայում կհստակեցվի միության շուկայում առկա և «Սպիտակ գրքում» ամրագրված ու լուծում պահանջող 60 արգելքները վերացնելու ճանապարհային քարտեզը: «Հայաստանը շարունակելու է հետագայում էլ իրականացնել նախանշված ծրագրերը` հաղթահարելու գլոբալ բացասական տնտեսական երևույթները, անցնելու կայուն տնտեսական աճի` այդ թվում և միության ինտեգրացիոն ներուժի օգտագործմամբ»,- հայտարարեց ՀՀ Նախագահը:

«Euromedia24» удостоил Рубена Матевосяна почётной премии «Хранитель армянской музыки» (видео)Трамп приостановил крупномасштабные ветроэнергетические проекты по меньшей мере на 90 дней«Осветим темноту вместе»: подарок Самвела Карапетяна ГюмриВо Франции проводится расследование по факту кибератаки на почту: сообщается о пророссийских хакерахЗа ситуацией вокруг армянской Церкви следят и в Лондоне — замглавы британского МИДГеоргий Макарян из Балашихи стал чемпионом мира по бразильскому джиу-джитсу«Тайный Санта» на idplus: анонимные подарочные картыФСБ России сообщила о предотвращении теракта на магистральном нефтепроводеПентагон: наращивание военной мощи Китая делает США уязвимымиАрмянский бренд Yeprem представлен в 5-м сезоне сериала «Эмили в Париже»Трамп рассмешил Сталлоне на вручении премииBrent подорожала до $62,46 за баррельВласти Армении не способны решить стоящие перед экономикой вызовы: КарапетянПапа римский Лев: «Очень печально, что Россия отказалась от перемирия»Новогоднее мероприятие «Евразии» в Ереване: вручение дипломов, кинопоказ и встреча с Дедом МорозомСотрудничество между фондом «Музыка во имя будущего» и «Барур» - во имя распространения армянской музыкиЮнибанк завершил размещение бессрочных облигаций раньше срокаРазве дворовая команда сможет победить профессионалов. Аршак КарапетянСтипендии для 100 студентов из Арцаха в рамках программы IDBank «Бок о бок»Подведены итоги второго конкурса финансовой грамотности Junius Кому и за что благодарен Пашинян?... «Паст»В конце года правительство занято «соскабливанием» денег: «Паст»Что происходит, когда одного человека нет в Армении? «Паст»Роберт Амстердам рассказал престижному телеканалу о преследовании христиан в АрменииПутин: Товарооборот с Арменией скорректировалсяПашинян заявил Путину о важности восстановления ж/д, соединяющих Армению с Азербайджаном и ТурциейГосдеп опроверг сообщения о $60 млрд США на восстановление ГазыПесков: данные о якобы желании РФ восстановить сферы влияния СССР ошибочны НАТО откроет в Румынии крупный центр для поставок оружия УкраинеСотни семей в Раздане получили гуманитарную помощьАрмянский фильм победил на Первом морском молодежном фестивале вертикального кино и видео «Золотой Якорь»Украинские беспилотники атаковали причалы и суда в крупном нефтяном порту Краснодарского краяЗолото подорожало выше $4380 за унцию и обновило ценовой рекордO Ялтинской конференции и её наследии: обсуждение в «Евразия-Армения»Власти РА и некоторые заблудшие священнослужители должны отказаться от своих идеологии: «Паст»Очередная неудача Никола Пашиняна: «Паст»«Рубинян был тем, кто варил мне кофе»: «Паст»В Ханты-Мансийском автономном округе-Югре прошел медиатур для иностранных журналистов аккредитованных при МИД РФЕдинство против разрушения Церкви: «Паст»Артур Даниелян – бронзовый призер «Кубка Сильнейших» в МинскеКартина «Почтальон» Карена Геворкяна удостоилась специального упоминания на фестивале документального кино в КрасноярскеГенсер: Рубен и другие армянские христианские заключённые находятся в тюрьме за защиту права народа Нагорного КарабахаBernama: в Малайзии из-за наводнений эвакуировали более 15 тыс. человекПерсидский залив окрасился цветом крови, как в библейском пророчествеС азербайджанской железнодорожной станции Беюк-Кясик отправлен состав с топливом для АрменииUcom и SunChild реализуют программу «Умное наблюдение за птицами» Макрон заявил, что Европа должна быть готова к прямым переговорам с РоссиейПоведение властей Армении демонстрирует, что Пашинян вышел за рамки закона: Роберт АмстердамНапряжная ситуация во дворе церквиВпервые гражданин РА был удостоен «Почетной грамоты» от президента РФ: «Паст»