ԵԱՏՄ-ի Բարձրագույն խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին Մոսկվայում
МЕЖДУНАРОДНОЕԵԱՏՄ-ի Բարձրագույն խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին Մոսկվայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:
«Պետության ղեկավարներն արդեն նեղ կազմով հանդիպմանը համաձայնեցին, որ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին Մոսկվա քաղաքում»,-ասել Է Սարգսյանը:
Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԵԱԲԽ-ի նիստում հայտնել Է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել Է ԵԱՏՄ-ի հաջորդ գագաթնաժողովն անցկացնել այս տարվա հոկտեմբերին Մոսկվայում:
Բելառուսի նախագահն առաջարկել Է 2017 թվականը բեկումնային դարձնել ԵԱՏՄ-ում, ինչի համար, նրա կարծիքով, անհրաժեշտ Է ձեռնարկել մի շարք առաջնահերթ միջոցներ: «Մեզ հարկավոր Է նոր իրավական ակտերի ընդունման մորատորիում սահմանել, որոնք խտրական բնույթ են կրում միության գծով գործընկերների նկատմամբ: Դրա կատարմանը պետք Է հետեւի Եվրասիական տնտեսական հանձնաժողովը»,- առաջարկել Է Լուկաշենկոն: Նա նաեւ առաջարկել Է հերթական նիստում զեկույց լսել ԵԱՏՄ-ի ներքին շուկայում խոչընդոտների ու սահմանափակումների վերացման աշխատանքի մասին, հաղորդել · ՏԱՍՍ-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
От выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и...



