Աֆղանստանը պատմել Է ԱՄՆ-ի կողմից «բոլոր ռումբերի մոր» կիրառումից հետո ԻՊ-ի կորուստների մասին
МЕЖДУНАРОДНОЕԱֆղանստանում Միացյալ Նահանգերի կողմից ոչ միջուկային ամենահզոր ռումբերից մեկի կիրառմամբ այդ երկրում ոչնչացվել են «Իսլամական պետություն» խմբավորման առնվազն 36 զինյալներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 14-ին հայտնել Է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով Աֆղանստանի պաշտպանության նախարարությանը:
Բացի այդ, հաջողվել Է ոչնչացնել ստորգետնյա երեք թունել, զենք ու զինամթերք, ճշտում Է հեռուստաալիքը:
Նշվում Է, որ հարվածի հետեւանքով խաղաղ բնակիչներ չեն զոհվել:
Ինչպես արդեն տեղեկացվել Է, ապրիլի 13-ին ԱՄՆ-ը GBU-43B ռումբ Է նետել զինյալների դիրքերի վրա Աֆղանստանի Նանգարհարի նահանգում: Ինչպես հայտարարել Է Սպիտակ տան ներկայացուցիչ Շոն Սփայսերը, այդպիսի հզոր ռումբն անհրաժեշտ Էր ոչնչացնելու համար թունելների եւ քարանձավների այն համակարգը, որն ահաբեկիչներն օգտագործում Էին տեղաշարժվելու եւ հարձակումներ գործելու նպատակով: 9,5 տոննա զանգվածով լցքը նետվել Է ՄՍ-130 ինքնաթիռից: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն արդեն այս գործողությունը որակել Է «շատ հաջող առաքելություն»:
ԱՄՆ-ը «բոլոր ռումբերի մոր» փորձարկումները կատարել Է 2003 թվականին Ֆլորիդայի զինափորձարանում: Մինչ օրս այն ոչ մի անգամ չի կիրառվել մարտում: Ընդամենը Պենտագոնի զինանոցում կա 14 նման ռումբ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»
2
Ложная повестка искусственного государства. Аршак Карапетян
3
На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалас...
4
Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограничений
5
Помимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»



