Սամոյլովան հուսով Է, որ երբեւիցե ելույթ կունենա «Եվրատեսիլ»-ում
ОБЩЕСТВО«Եվրատեսիլ-2017»-ի ռուս մասնակիցը՝ Յուլյա Սամոյլովան, վշտացած Է, որ Եվրոպական հեռարձակողների միությունը (ԵՀՄ) չկարողացավ Կիեւի հետ կարգավորել Ուկրաինա իր մուտքի արգելման հարցը: Այդուամենայնիվ, երգչուհին հուսով Է, որ երբեւիցե ելույթ կունենա մրցույթում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հայտարարել Է Ռուսաստանի Առաջին ալիքի եթերում:
«Ես հավատում եմ, որ դա դեռ տեղի կունենա: Իմ օրինակով ես ցանկանում եմ ոգեշնչել բոլոր մարդկանց, որ նրանք չհանձնվեն ցանկացած իրավիճակում»,- ասել Է Սամոյլովան:
Ապրիլի 13-ին Առաջին ալիքը նամակ Է ստացել երգի մրցույթի կազմակերպիչներից, որով տեղեկացվում Է, որ ԵՀՄ-ն չկարողացավ ուկրաինական կողմի հետ փոխզիջման հասնել այդ հարցի շուրջ: Դրանից հետո Առաջին ալիքը որոշում Է ընդունել հրաժարվել մրցույթի հեռարձակումից, որը պաշտպանել Է Եվրոպական հեռարձակողների միության անդամ հանդիսացող «Ռոսիա 1» հեռուստաալիքը, որը նույնպես իրավունք ունի ցուցադրել երաժշտական շոուն:
Մրցույթի կազմակերպիչները հաստատել են, որ Ռուսաստանը չի մասնակցի շոուին, եւ ափսոսանք են հայտնել, որ երկիրն այս տարի չի կարողանա «Եվրաստեսիլ»-ի մաս դառնալ:
Խնդրի կապակցությամբ Ուկրաինայի ԱԳ նախարարությունը հայտարարել Է, որ Կիեւը հավասար հնարավորություններ Է երաշխավորում «Եվրատեսիլ-2017»-ի բոլոր մասնակիցների համար, բայց խնդրում Է հարգել ուկրաինական օրենքները: «Ուկրաինան հավասար հնարավորություններ Է երաշխավորում «Եվրատեսիլ-2017»-ի բոլոր մասնակիցների համար, բայց խնդրում Է երաշխավորել հարգանքն իր օրենսդրության նկատմամբ»,- ասված Է Twitter-ում արտաքին քաղաքական գերատեսչության միկրոբլոգում:
Տեքստին կից մեկնաբանության մեջ նշվում Է, որ Ռուսաստանից «Եվրատեսիլ»-ի մասնակից Յուլյա Սամոյլովայի մուտքը Ուկրաինա արգելել են հենց երկրի օրենքների խախտման պատճառով:
«Եվրատեսիլ-2017»-ի կիսաեզրափակիչներն Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացվելու են մայիսի 9-ին եւ 11-ին, եզրափակիչը՝ մայիսի 13-ին: Գլխավոր արենան կդառնա Միջազգային ցուցահանդեսային կենտրոնը:-0-/31/
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



