Ջուր հավաքեք. Վթարային ջրանջատումներ՝ մի շարք տարածքներում
ОБЩЕСТВО«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երևան» ջրատարի վրա վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 14-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
- Էրեբունի վարչական շրջանի` բացառությամբ` Արցախի պողոտայի, Վարդաշեն և Սարի Թաղ թաղամասերի, Երևանի ՋԷԿ-ի, Նաիրիտ գործարանի,
- Նուբարաշեն վարչական շրջանի,
- Կենտրոն վարչական շրջանի` Օստրովսկու, Ծխախոտագործների, Ծատուրյան, Զավարյան փողոցների և նրբանցքների, Ալեք Մանուկյան փող. 1, 4/2, 17, Նար-Դոսի փող. 1-ից-40, Քրիստափորի փող. 1-ից-15, Տիգրան Մեծի պող. 12-ից-80 համարների և նրբանցքի, Խորենացու փող. 28-ից բարձր համարների և 3-րդ փակուղու, Երևանի ոստիկանության վարչության, Ազգային անվտանգության ծառայության շենքերի,
- Շենգավիթ վարչական շրջանի` Նոր Խարբերդ այգեգործական թաղամասի,
- Արարատի մարզի` Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ, Նոր Կյուրին համայնքների և անմիջապես ջրատարից սնվող մյուս տարածքների:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



