Ереван, 30.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Ադրբեջանն «ուլտիմատային» ուղենիշ է որդեգրել բանակցային գործընթացում

БЛОГ

Արտյոմ Բալասանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ապրիլի 16-ին Ադրբեջանում լայնամասշտաբ զորավարժություններ են սկսելու՝ 30 հազար զինվորականների, շուրջ 250 տանկի, զրահատեխնկայի, ավիացիայի մասնակցությամբ: Այս մասին հաղորդում են ադրբեջանական կայքերը՝ վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը:

Զորավարժանքների նպատակն է ստուգել զորքերի մարտական պատրաստվածությունը, ուժերի և միջոցների կառավարման համակարգը, խաղարկվելու են համազորային մարտ վարելու և բարդ աշխարհագրական տեղանքում գործողություններ իրականացնելու տարբեր մեթոդներ:

Զորավարժությունները տևելու են մինչև ապրիլի 21-ը
Ադրբեջանը շարունակում է «ուժի ցուցադրությունը»`փորձում ցույց տալ թե սեփական հասարակությանը, որ վերջին տասնամյակներում միլիարդավոր դոլարներ են ուղղվել զինված ուժերի արդիականացման համար, թե արտաքին լսարանին`առաջին հերթին Մինսկի խմբին, որ Բաքուն պատրաստ է ռազմական ճանապարհով գնալ հարցի կարգավորմանը`Մինսկի խմբին հասկացնելով ճնշումներ գործադրել հայկական կողմերի վրա։ Ինչու այդ զորավարժությունների «մեսիջն» ուղղված չէ հայկական կողմերին`ՀՀ–ԼՂՀ ապրիլից հետո ուժեղացնելով առաջնագիծը զգոնությամբ, առավելագույն խորությամբ «տեսնում» են, թե ինչ է կատարվում Ադրբեջանում`զորքերի տեղաշարժն ու կենտրոնացումը ֆիքսվում է, բացի այդ, զորավարժություններին ցուցադրվում է ընդհանապես այն տեխնիկան, որ պետք «տեսնեն» բոլորը`իրական հնարավորությունները, գաղտնիության ռեժիմից ելնելով շատ զինատեսակներ չեն ցուցադրվում`այն կիրառվելու են հենց պատերազմի ժամանակ, որպեսզի հակառակ կողմը չկարողանա ժամանակին դրա դեմ միջոցներ ձեռնարկել։

Օրինակ, ապրիլյան քառօրյայի ժամանակ Ադրբեջանն օգտագործում էր կամիկաձե, հարվածային, հետախուզական դրոններ`անօդաչուներ, ինչպես նաև հակատանկային Spike համակարգեր։ Հայկական կողմն անելով համապատասխան հետևություններ ուժեղացրել են ԼՂՀ ՀՕՊ համակարգը`«Վերբաներով» և այլ միջոցներով զինելով առաջնագծի զորամասերն ու դիրքերը։ Դրոնների դեմ լայնածավալ աշխատանքներ են տարվում`РЭБ և այլ միջոցների կիրառությամբ։

Դա նշանակում է, որ հաջորդ ռազմական լարվածության ժամանակ դրոնների գործոնը լինելու է զգալի`Ադրբեջանը սկսել է սեփական Զերբե անօդաչուների արտադրությունը, գնել հարվածային ուղղաթիռներ, ինչպես նաև ուժեղացրել ավիացիան բաղադրիչը, սակայն հայկական կողմն արդեն անակնկալի չի գա դրոններից։
Ինչ վերաբերվում է Ադրբեջանի քաղաքականությանը բանակցային գործընթացում, ապա Բաքուն չի գնալու զիջումների`մադրիդյան սկզբունքները նրանք յուրովի են մեկնաբանում`դիտարկելով առաջնահերթություն «յոթ շրջանների վերադարձ, փախստականնեի վերադարձ», իսկ կարգավիճակը հարցը դիտարկում միայն Ադրբեջանի սահմաններում լայն ինքնավարության շրջանակներում, ինչն անընդունելու է ԼՂՀ–ՀՀ համար։

Մադրիդյան սկզբունքները պետք է անընդունելի լինեն, անգամ չդիտարկվեն, որպես ղարաբաղյան հակամարտության «ճանապարհային քարտեզ»`ապրիլյան քառօրյան, հարյուր հերոսական զոհերը ապացուցեցին`հայկական կողմը չունի ջիջելու համար նախատեսված հողեր։ 
Յոթ շրջանները կամ «անվտանգության գոտին», ինչն իրականում ԼՂՀ անխախտ մասերն են, հայկական հողեր, ունեն ռազմավարական նշանակություն`դա հայկական կենսական տարածք է։
Առաջին՝սկսենք Աղդամից(Ակնա), որը գտնվում է Ստեփանակերտից մոտ 30 կմ հեռավարության վրա: Ապրիլյան քառօրյա մարտերի ընթացքում հենց Աղդամ-Ստեփանակերտ տանկային հարվածի միջոցով (марш бросок) ադրբեջանցիները ցանկանում էին կիսել Ղարաբաղը երկու մասի՝կտրելով հյուսիսային ու հարավային շրջաններն ու արագ հասնել տանկերով Ստեփանակերտին:
Այդ պլանը ձախողվեց՝հայկական հրետանու պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ:Այսինքն, մարտական գործողությունների ընթացքում Աղդամը պաշտպանվել է, իսկ խաղաղ բանակցությունների ժամանակ պետք է հետ վերադարձվի՝տրամաբանությունն ո՞րն է: Եթե Աղդամ են վերադառնում ադրբեջանցիները, ապա ինչպես և առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ այն վերածվելու է ուժեղ ամրացված, հագեցված կրակակետի՝ուղիղ հրետանային կրակի տակ պահելով ԼՂՀ սիրտը՝Ստեփանակերտը: Աղդամում տանկային զորքերի կուտակման դեպքում Ասկերանի ամբողջ շրջանն ու մայրաքաղաք Ստեփանակերտը դառնում են հեշտ թիրախ՝այնտեղ աշխարհագրությունը հարթավայրային է և թույլ է տալիս լայնորեն կիրառել զրահատեխնիկա՝ այդ թվում տանկեր, բացի այդ, Աղդամը խորհրդային ժամանակներում Ադրբեջանի մեծությամբ, հզորությամբ երկրորդ քաղաքն է և դրա վերադարձը Բաքուն նաև PR, քարոզչության տեսանկյունից լայնորեն կօգտագործի, որպես հոգեբանական գործոն, որպես մեծ ձեռքբերում։

Մերձարաքսյան շրջանները կարևոր են թե ռազմական տեսանկյունից՝Հադրութի, Շուշիի, Ասկերանի թիկունքն են և այնտեղ ադրբեջանցիների վերադարձը Լեռնային Ղարաբաղը կվերածի բոլոր կողմերից կրակատերով շրջապատված, օղակի մեջ գտնվող մի անկլավի՝արդեն Լաչինի միջանցքն էլ պետք չի գա՝կկորի դրա ռազմավարական նշանակությունը, եթե անգամ այն տրվի հայերին: Միջանցքը կարելի է հեշտությամբ «կտրել»`հրետանու հարվածներով, ճանապարհն անընդհատ պահել դիպուկահարների կրակի տակ՝խաղաղապահների մասին միֆերը ոչինչ են՝ոչ մի հակամարտությունում խաղաղապահները եղանակ չեն ստեղծել՝նրանք մի օր հեռանալու են, իսկ Լաչինի միջանցքի գրավումը ադրբեջանցիների կողմից այդ պահին կդառնա ժամերի հարց: 
Բացի այդ, մերձարաքսյան շրջանները ունեն մեծ գյուղատնտեսական, տնտեսական նշանակություն՝դրանք ապահովում են ԼՂՀ-ի կապը Իրանի հետ(ԼՂՀ ճանաչումից հետո Ստեփանակերտը կկարողանա ցամաքային կապ պահել Իրանի հետ), ինչպես նաև ապահովագրում ՀՀ Սյունիքի մարզը, քանի որ Կուբաթլուի, Ջեբրայիլի և այլ շրջանների հանձնումը Մեղրիի, Ղափանի և այլ քաղաքների համար կրկին գլխացավանք է դառնալու: Ադրբեջանցիները մերձարաքսյան այդ շրջաններում կրակատեր կկառուցվեն, որոնք արդեն Սյունիքի մարզը երկու կողմից կպահեն կրակի տակ՝Նախիջևանի դիրքերը կրակի տակ են պահում Վայոց Ձորը, Սյունիքը արևմտուքից , իսկ այս պարագայում ադրբեջանցիները կհայտնվեն Սյունիքի թիկունքում նաև արևելքից: Ինչ վերաբերվում է Քելբաջարի շրջանին, ապա դրա կարևորության մասին խոսելն ավելորդ է՝խմելու ջրի պաշարներ, ռազմավարական դիրք՝այնտեղից հնարավոր է քիչ ուժերով վերահսկողության տակ պահել թե Մարտակերտն ու Քաշաթաղը, թե Վայոց Ձորը, Գեղարքունիքն ու ՀՀ այլ շրջաններ՝կախված այն հանգամանքից, թե այնտեղ ինչ հեռահար խոցման շառավիղ ունեցող զենքեր կտեղադրվեն՝այդ շրջանը Ադրբեջանին հանձնելու դեպքում:

Շատ է խոսվում խաղաղապահների մասին, փախստականների վերադարձի մասին՝ադրբեջանցի փախստականների հինգ շրջաններ: Այսինքն, եթե ադրբեջանցիները վերադառնում են այդ շրջաններ, ապա Լեռնային Ղարաբաղը՝վարչական բաժանումով նախկին ԼՂԻՄ-ը վերածվում է ադրբեջանական բնակավայրերով շրջապատված անկլավային՝(կիսանկլավային)՝Լաչինի միջանցքի պարագայում, մի տարածաշրջանի, որի ժողովրդագրական դեմքը անընդհատ փոխվելու է ոչ հոգուտ հայկական կողմի: Եթե ենթադրենք, որ հայերի ու ադրբեջանցիների միջև կկանգնեն ինչ-որ խաղաղապահներ՝նրանք որ երկրներից կլինեն, ի՞նչ ժամկետներով կմնան տարածաշրջանում և այլն՝բոլորը բաց հարցեր են, որոնց պատասխանները բարդ են և ոչ միանշանակ, ապա այդ խաղաղապահների հեռացումից հետո՝տաս, քսան , հիսուն տարի անց, ի՞նչ է, որևէ մեկը կասկածում է, որ ադրբեջանցիներն արդեն իրենց համար շահավետ, հարմարավետ դիրքերից չեն հարձակվելու և ցեղասպանության ենթարկեն ԼՂԻՄ վարչական տարածքում մնացած հայերին, իհարկե կանեն՝ Ադրբեջանն ավարտին է հասցնելու այն սև գործը, որը սկսել է հայերի դեմ Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, Մարաղայում, Կոլցո օպերացիայի ժամանակ և այլն:

Այսպիսով, ԼՂՀ-ը կենսունակ պետություն է միայն այսօրվա սահմաններով՝նախկին սահմանների վերադարձը թե ռազմական, տնտեսական, ժողովրդագրական իմաստներով ԼՂՀ-ը կդատապարտի հայաթափման և կվերածի «երկրորդ Նախիջևանի»:

Рубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному году