Տնական փախլավա. ինչպե՞ս պատրաստել
ЛАЙФԲաղադրիչներ
- Խմորի համար՝
- կաթ - 75 մլ
- խմորիչ - 3գր
- շաքարավազ - 3 գր
- ալյուր - 250 գր
- ձու - 1 հատ
- աղ - 1/4 թ/գդ
- թթվասեր - 75 գր
- կարագ - 25 գր
- Միջուկի համար՝
- ընկույզ - 130 գր
- դարչին - 1/2 թ/գդ(աղացած)
- շաքարի փոշի - 125 գր
- Օշարակի համար՝
- ջուր - 50 մլ
- մեղր - 75 գր
- Վրան քսելու և դնելու համար՝
- կարագ - 60գր
- ընկույզ - 50գր
- ձու - 1/2 հատ
Պատրաստման եղանակ
- Տարայի մեջ խառնում ենք կաթը, խմորիչը և շաքարավազը։ 10 րոպե հանգիստ ենք
թողնում։
- Մեկ այլ տարայի մեջ խառնում ենք ալյուրը, հալեցրած սերուցքային կարագը, ձուն,
թթվասերը և աղը։
- Այդ զանգվածը թեթևակի խառնում ենք։

- Այնուհետև ավելացնում ենք հասունացած խմորիչը և փափուկ խմոր ենք հունցում։
Խմորը թողնում ենք տարայի մեջ, սրբիչով ծածկում ենք և 1,5 ժամով տաք տեղ
դնում։
- Այդ ընթացքում պատրաստում ենք ընկուզային միջուկը։ Ընկույզը ջեռոցում
բովում ենք, այնուհետև բլենդերով մանրացնում։ Ավելացնում ենք շաքարի փոշին,
դարչինը և լավ խառնում ենք։
- Հասունացած խմորը բաժանում ենք 13 հավասար մասերի, որից երկուսը միացնում ենք իրար։ Այսինքն ստանում ենք 11 հավասար մասեր և մեկ մեծ մաս։

- Մեծ խմորը 1 մմ հաստությամբ շերտով բացում ենք և դնում բուսայուղով պատված
ձևամանի մեջ:
- Հալեցնում ենք կարագը (մոտ 2 թ/գդ) և քսում շերտի վրա։ Վրան դնում ենք հաջորդ շերտը։

- Շերտը կարագով պատում ենք և վրան լցնում միջուկի 1/10 մասը։

- Այդ նույն գործողությունը 9 անգամ կրկնում ենք։ Նկարի վրա տեսնում ենք 10-րդ
շերտը` յուղով պատված և վրան ընկուզային միջուկ։ Սա վերջին շերտն է, որի վրա
պետք է միջուկ լինի։
- Այդ շերտի վրա դնում ենք ևս մեկ շերտ և վրան կարագ ենք քսում։

- Ձևամանի պատերին կպած խմորը կտրում ենք`թողնելով մոտ 2 սմ։ Կողքերի խմորը
բերում ենք խմորի վրա։
- Ծայրերը պատում ենք հարած ձվով։
Վրայից դնում ենք վերջին շերտը և պատում մնացած ձվով։
- Այժմ մեր փախլավան շեղանկյունաձև կտրատում ենք(մինչև վերջ չենք կտրում խմորը, որ միջուկը մեջը մնա)։

- Յուրաքանչյուր շեղանկյան վրա դնում ենք 1 հատ ընկույզ։ Ընկույզը մի քիչ պետք է
խմորի մեջ սեղմենք, որպեսզի թխվելու ընթացքում խմորը չշերտավորվի։
- Թխում ենք 15 րոպե 180 աստիճանում։
Հալեցրած կարագը լցնում ենք փախլավայի վրա(կպած հատվածները դանակով կտրում ենք, և այդ անցքերով կարագ լցնում)։ Կարագի մի մասը վերևից ենք լցնում։ Այնուհետև 25 րոպեով փախլավան կրկին ջեռոցն ենք տեղափոխում ։
- Այդ ընթացքում պատրաստում ենք մեղրով օշարակը։ Մեղրի վրա տաք ջուր ենք լցնում և այնքան խառնում մինչև համասեռ զանգված ստանանք։ Փախլավան հանում ենք ջեռոցից և վրան լցնում պատրաստած օշարակի 1/3 մասը։ Ինչպես կարագի դեպքում այստեղ նույնպես, մեղրի մի մասը լցնում ենք վրայից, մյուս մասը լցնում ենք անցքերի մեջ։ Փախլավան 10 րոպեով նորից տեղափոխում ենք ջեռոցը։

- Թողնում ենք փախլավան սառչի։ Այնուհետև հանում ենք ձևամանից ,մինչև վերջ կտրում և յուրաքանչյուր շեղանկյունը 2-3 վայրկյանով թաթախում մնացած մեղրով օշարակի մեջ։ 15-20 րոպե հանգիստ ենք թողնում, այնուհետև համտեսում։ Բարի ախորժակ։

1
Британцы пытаются усилить свое влияние вокруг Армении: «Паст»
2
Трамп-младший посетит Армению: «Паст»
3
Наша Церковь вынуждена защищаться от преследований на территории нашей страны: «Паст»
4
Украинские беспилотники атаковали ТЭЦ в Орле: Минобороны сообщило о 130 дронах, сбитых над регионами...
5
Британские ученые разработали алмазный источник энергии, который работает 6000 лет



