Պետգնումների աջակցության կենտրոնի լուծարմամբ կտնտեսվի 70 մլն դրամ
ОБЩЕСТВОՀՀ կառավարության որոշմամբ Ֆինանսների նախարարության Պետգնումների աջակցության կենտրոնը լուծարվում է: Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշեց, որ Կենտրոնի գործառույթները կստանձնի ֆիննախի աշխատակազմը: «47 աշխատակիցներից կմնա 27-ը, իսկ մյուսների աշխատավարձի հաշվին տարեկան կտնտեսվի մոտ 70 մլն դրամ», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Արամյանը: Պետգնումների կենտրոնի գործառույթները ներառում են պետգնումների համար իրավական ակտերի նախապատրաստումը, գնորդ պետական գերատեսչությունների խորհրդատվությունը, պետության համար պարտավորություններ առաջացնող գնումների հաշվառումը:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



