Գեղարքունիքի մարզի սոցիալական աջակցության տարածքային գործակալություններում այս տարի փաստագրվել է 15 հազար 986 ընտանիք
ОБЩЕСТВО Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմում ամփոփվել են այս տարվա առաջին եռամսյակի ընտանեկան նպաստից օգտվողների, սոցիալական, հրատապ դրամական օգնություն ստացողների, նորածինների միանվագ դրամական օգնություն ստացողների տվյալները:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, 2017 թվականի առաջին եռամսյակում մարզի 5 սոցիալական աջակցության տարածքային գործակալություններում փաստագրվել է 15 հազար 986 ընտանիք: Փաստագրված ընտանիքների թվի ցուցանիշը նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ նվազել է 355 ընտանիքով. 2016 թվականի առաջին երեք ամսում մարզում փաստագրվել էին 16.341 ընտանիք:
Այս տարի Գեղարքունիքի մարզում ընտանեկան նպաստ ստացել են 11 հազար 536 ընտանիք, որոնց փաստացի վճարվել է 1 միլիարդ 179 միլիոն 460 հազար 500 դրամ:
Իսկ նախորդ տարվա առաջին եռամսյակում մարզում ընտանեկան նպաստից օգտվել է 11 հազար 6659 ընտանիք, որոնց վճարվել է 1 միլիարդ 157 միլիոն 717 հազար 500 դրամ:
Մարզում այս տարվա առաջին եռամսյակում սոցիալական նպաստ են ստացել 1646 ընտանիք, որոնց վճարվել է 90 միլիոն 270 հազար դրամ օգնություն: Համեմատած նախորդ տարվա եռամսյակային ցուցանիշին՝ այս տարվա սոցիալական նպաստից օգտվող ընտանիքների թիվը նվազել է 40-ով: Հրատապ դրամական օգնություն մարզում 2017 թ. առաջին եռամսյակում տրվել է 665 ընտանիքի, որոնցից 152-ը՝ Գավառի, 210-ը՝ Մարտունու, 97-ը՝ Սեւանի, 161-ը՝ Վարդենիսի, 45-ը՝ Ճամբարակի տարածաշրջաններում: Նրանց վճարվել է 36 միլիոն 156 հազար դրամ:
231 ընտանիքի հատկացվել է նպաստառու ընտանիքներում ծնված երեխաների միանվագ դրամական օգնություն: Նրանց վճարվել է 11 միլիոն 550 հազար դրամ: Նախորդ տարում նպաստառու ընտանիքներում ծնված երեխաներին տրվող միանվագ դրամական օգնություն ստացողների թիվը 2017 թվականին ավելացել է 3-ով:
ԽՍՀՄ խնայդրամարկղներում ունեցած ավանդների փոխհատուցում 2017 թ. առաջին եռամսյակում մարզում ստացել են 102 շահառու, որոնցից 13-ը` Գավառի, 25-ը՝ Մարտունու, 14-ը՝ Սեւանի, 14-ը՝ Վարդենիսի եւ 36-ը՝ Ճամբարակի տարածաշրջաններում: Ավանդատերերին տրվել է 16 միլիոն 743 հազար 305 հազար դրամ փոխհատուցում:
2016 թվականի նույն ժամանակահատվածում մարզում ԽՍՀՄ ավանդների փոխհատուցում են ստացել 263 ընտանիք: Հուղարկավորման համար այս տարի մահվան միանվագ դրամական օգնություն հատկացվել է 1 ընտանիքի՝ Գավառի տարածաշրջանից:
Խոսրով Խլղաթյան
1
Очередной митинг: чем недовольны сотрудники государственных структур? «Паст»
2
Почему власти «паникуют»? «Паст»
3
Тупик одностороннего мира: когда Армения говорит о будущем, а Азербайджан формирует поколение, полно...
4
Какие аудиозаписи и документы собирается опубликовать бывший министр обороны? «Паст»
5
Мишель Пфайффер говорит, что стала жить «более осмысленно» после того, как стала бабушкой



