Լոնդոնի ոստիկանությունը դադարեցրել Է մետրոյի վագոնում կազմակերպած դիսկոտեկան
ОБЩЕСТВОՄեծ Բրիտանիայի տրանսպորտային ոստիկանությունը (BTP) դադարեցրել Է դիսկոտեկան Լոնդոնի մետրոյի վագոնում, որը կազմակերպել Էին Trollstation YouTube-ալիքի հեղինակները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է The Guardian-ը:
Իրավապահները կազմակերպիչներին բերման չեն ենթարկել:
Պարերն սկսվել են Bakerloo ուղեգծի գնացքում: Նախաձեռնողները հրավիրել Էին երաժիշտների ու դիջեյների, վագոնը հանդերձել ստերեոհամակարգով, դիսկոգնդերով եւ լուսաերաժշտությամբ: Վագոն մտած ուղեւորներից շատերը միանում Էին պարերին, մյուսները պարզապես դիտում Էին պարողներին:
Երեկույթի մասնակիցներն անցել են ութ կայարան՝ Embankment-ից մինչեւ Paddington, նախքան ոստիկանները վագոն կմտնեին ու կխնդրեին ավարտել պարահանդեսը:
Համապատասխան տեսահոլովակը մեկ օրում YouTube-ում ավելի քան 76 հազար դիտում Է հավաքել:



