Ереван, 23.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Վարչապետը հանձնարարել է գյուղատնտեսության ոլորտում ներկրվող ապրանքները փոխարինել տեղական արտադրանքով

ПОЛИТИКА

ՀՀ կառավարությունում ապրիլի 13-ին տեղի է ունեցել հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել:  Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Գյուղատնտեսության ոլորտում ներկրվող ապրանքները տեղական արտադրանքով փոխարինելու վերաբերյալ վարչապետը նշել է. «Բազմիցս բարձրաձայնել ենք ներկրվող ապրանքները մրցունակ և որակյալ տեղական արտադրանքով փոխարինելու մեր որդեգրած քաղաքականության մասին: Նշվածը վերաբերում է բոլոր ոլորտներին, այդ թվում՝ գյուղատնտեսությանը: Գյուղատնտեսության նախարարության կողմից ու  նաև մեր աշխատանքային այցի արդյունքում առաջարկվել  է երկու հստակ ուղղություն տեղական արտադրանքի խրախուսման վերաբերյալ՝ մեկը հանքային և կենսաբանական պարար տանյութերի արտադրությունն է, մյուսը՝ տեղական սերմնաբուծությունը՝ համապատասխան սելեկցիոն կայանների զարգացումով և այդ ոլորտի համակարգումով»: Գործադիրի ղեկավարը հանձնարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարարին 1-ամսյա ժամկետում ուսումնասիրել ոլորտում առկա սելեկցիոն կայանները և սերմնաբուծությամբ զբաղվող կազմակերպությունների գործունեությունը և կառավարության աշխատակազմ ներկայացնել այդ ոլորտը զարգացնելու և համակարգելու վերաբերյալ կառավարության որոշման նախագիծ՝ հստակ հաշվարկելով դրանց ներկրվող ապրանքներին փոխարինելու դեպքում հատկացվող ծախսերի համեմատականը: Ըստ անհրաժեշտության աշխատանքներին ներգրավել նաև «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի մասնագետներին: ՀՀ գյուղատնտեսության և տնտեսական զարգացման և ներդրումների նախարարներին հանձնարարել է  համատեղ քննարկել և կառավարության աշխատակազմ ներկայացնել Հայաստանում հանքային և կենսաբանական պարարտանյութերի արտադրության ուղղությամբ հնարավոր ներդրումային ծրագրի ամբողջական փաթեթ և ըստ անհրաժեշտության կառավարության որոշման նախագիծ: «Այդ երկու ոլորտն էլ շատ տրամաբանական, շահութաբ եր, հասկանալի բիզնես է: Ընթացքում խոսում ենք մասնավոր սեկտորի հետ: Չեմ կարծում, որ մենք ներդրող չենք գտնի: Ինչ պայմանավորվել ենք ձեզ հետ վերջին աշխատանքային հանդիպման ժամանակ, բոլոր այն ՊՈԱԿ-ները, որոնք ունեն բիզնես բաղադրիչ, քննարկում ենք, որպեսզի կառավարման հանձնենք  մասնավորին: Այդ հարցում մենք ձեր կողքին ենք: Դուք ձևակերպեք, կլուծենք», -նշել է Կարեն Կարապետյանը:

Անդրադառնալով գյուղացիական և ֆերմերային տնտեսություններում կենդանիների վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը՝ կառավարության ղեկավարը նշել է. «Հաշվի առնելով ներկայիս շրջանում կենդանիների հնարավոր վարակների և հիվանդությունների ռիսկայնությունը, դրանից ելնելով գյուղացիական և ֆերմերային տնտեսություններում կենդանիների բուժկանխարգելիչ միջոցառումների և կենդանիների վարակիչ հիվանդությունների նկատմամբ պետական օժանդակության արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը՝ հանձնարարում եմ ՀՀ գյուղատնտեսության և տարածքայի ն կառավարման և զարգացման նախարարներին 2-շաբաթյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ սույն թվականի մայիսի 1-ից Հայաստանի Հանրապետության   համայնքներում անասնաբույժի հաստիքներ սահմանելու և արյունառման, պատվաստումների աշխատանքներ իրականացնող շարժական խմբեր ստեղծելու վերաբերյալ»:

 Քայլեր բոլոր ջրօգտագործողների համար ջրօգտագործման հնարավորինս հավասար պայմաններ ապահովելու նպատակով

 

Գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող համայնքների ջրօգտագործողներին պետական աջակցության սահմանման վերաբերյալ Կարեն Կարապետյանը նշել է. «Ներկայում ավարտական փուլում են գտնվում 2017 թվականի ոռոգման շրջանի նախապատրաստական աշխատանքները: Որոշ տարածքներում հողօգտագործողներն արդեն սկսել են հողի մշակման աշխատանքները: Փաստ է, որ պայմանավորված հողի ֆիզիկական կազմով՝ հանրապետության շուրջ 70 համայնքների հողատարածքներ ունեն գերնորմատիվային ջրապահանջ, իսկ որոշ տարածքներում՝ դրանից բարձր, ինչի պատճառով այդ տարածքներում մատակարարված ջրÕ « դիմաց ձևավորվում է մեծ հասույթ, ինչը հետագայում ջրօգտագործողների կողմից գերնորմատիվայինից ավելիի մասով չի վճարվում՝ տարեցտարի աճողական կարգով ձևավորելով անհուսալի դեբիտորական պարտավորություններ: Այս հանգամանքը գյուղատնտեսության ոլորտում ձևավորում է ոչ հավասար մրցակցային պայմաններ հողօգտագործողների համար, իսկ ջրամատակարար կազմակերպությունների մոտ առաջացնում է ֆինանսական ճեղքվածք»:

Ելնելով վերոգրյալից՝ 2017 թվականի ոռոգման շրջանն առավել արդյունավետ կազմակերպելու, բոլոր ջրօգտագործողների համար ջրօգտագործման հնարավորինս հավասար պայմաններ ապահովելու նպատակով վարչապետը հանձնարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարարին՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և Ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ համատեղ 1-ամսյա ժամկետում մշակել և սահմանված կարգով շրջանառության մեջ դնել «2017 թվականին գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող համայնքների ջրօգտագործողներին պետական աջակցություն տրամադրելու մասին» ՀÕ € կառավարության որոշման նախագիծ՝ նպատակ ունենալով այն ընդունել մինչև ս.թ. մայիսի 31-ը։

Դիմելով ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն  Հարությունյանին՝ վարչապետը նշել է. «Ամեն ինչը կարգավորում եք այնպես, որպեսզի գերնորմատիվային կորուստներ չառաջանան, այդ ամեն ինչը չտեղափոխվի ՋՕԸ-եր: Ունիֆիկացիա եք անում, որպեսզի այնպես չլինի, որ մի  համայնքում 1000 դրամ են վճարում ջրօգտագործման մուտքի համար, իսկ մյուս համայնքում՝  5000 դրամ: Այս տարվա մեջ բոլոր ռեֆորմներն անում եք՝ ֆինանսական կարգապահության, կորուստների, հաշվառման, հաշվիչների հետ կապած: Ձեզնից ակնկալում ենք  ՋՕԸ-երի համակարգում կտրուկ ռեֆորմ»:

 

«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян