ԶԼՄ-ներին հայտնի են դարձել ԿԺԴՀ-ին հակազդելու Թրամփի պլանի մանրամասները
МЕЖДУНАРОДНОЕ ԱՄՆ-ի իշխանությունները մշակել են ԿԺԴՀ-ի միջուկային ծրագրի հակազդման բազմամակարդակ ռազմավարություն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters-ին: Գործակալության աղբյուրի տվյալներով՝ միջոցների ցանկը բավականին ընդարձակ Է եւ ներառում Է ինչպես ուժային, այնպես Էլ դիվանագիտական մեթոդներ: Ըստ որում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն առաջին հերթին քննարկում Է ներգործության դիվանագիտական եւ տնտեսական միջոցները:
Պատժամիջոցները մասամբ կարող են սահմանվել Վաշինգտոնի կողմից, մասամբ Էլ իրականացվել ՄԱԿ-ի միջոցով: Նշվում Է, որ սահմանափակիչ միջոցները կկիրառվեն «սահուն սանդղակով»՝ Փենյանի գործողություններին համապատասխան:
Պատժամիջոցները կարող են ներառել երկրին նավթի մատակարարումների բռնարգելք եւ հյուսիսկորեական ծովամթերքների եւ ածխի արտահանման արգելք: Նաեւ ԿԺԴՀ-ի ինքնաթիռներին կարող են արգելել մտնել մյուս պետությունների օդային տարածություն, իսկ նավերին՝ մտնել ուրիշների նավահանգիստներ: Պատիժ Է նախատեսված նաեւ Չինաստանի այն բանկերի համար, որոնք համագործակցում են Հյուսիսային Կորեայի ընկերությունների հետ:
Ավելի վաղ The New York Times թերթը հայտնել Էր, որ Փենյանը կարող Է նոր միջուկային փորձարկում անցկացնել ապրիլի 15-ին՝ երկրի առաջին առաջնորդ Կիմ Իր Սենի ծննդյան 105-րդ տարեդարձի օրը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные
2
Парад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минут
3
Bloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активов
4
Поздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и Мира
5
Что такое хантавирус и как он распространяется?



