Բեռնի Սանդերսը գնահատել Է երկրորդ ժամկետով Թրամփի վերընտրվելու շանսերը
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի Վերմոնտի նահանգից սենատոր եւ Դեմոկրատական կուսակցությունից Միացյալ Նահանգների նախագահի թեկնածու առաջադրվելու համար պայքարում Հիլարի Քլինթոնի նախկին ընդդիմախոս Բեռնի Սանդերսը հայտարարել Է, որ ներկայում ԱՄՆ-ի ղեկավար Դոնալդ Թրամփի համար չի տեսնում 2020 թվականին երկրորդ ժամկետով ընտրվելու հնարավորություններ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Չեմ կարծում, որ Թրամփը կվերընտրվի, եթե նա շարունակի այս քաղաքականությունը, եւ ես չեմ կարծում, որ 2018 թվականը լավ տարի կլինի հանրապետականների համար»,- սենատորի խոսքը մեջբերել Է The Hill հրատարակությունը:
Ինչ վերաբերում Է գրասենյակում նրա անցկացրած առաջին երեք ամիսներին, Դոնալդ Թրամփը ամենացածր ժողովրդականություն վայելող նախագահն Է հարցումների ողջ պատմության ընթացքում»,-հավելել Է Սանդերսը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



