ՌԴ-ի, Իրանի եւ Սիրիայի ԱԳ նախարարները Մոսկվայում կքննարկեն Սիրիայի ռազմաքաղաքական իրադրությունը
МЕЖДУНАРОДНОЕՌԴ-ի, Իրանի եւ Սիրիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը, Մոհամադ Ջավադ Զարիֆը եւ Վալիդ Մուալեմը ապրիլի 14-ին եռակողմ հանդիպում կանցկացնեն Մոսկվայում: Այդ մասին հայտնել Է Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Ապրիլի 14-ին Մոսկվայում կկայանա եռակողմ հանդիպում՝ Ռուսաստանի, Սիրիայի եւ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ»,-ասել Է դիվանագետը: Նրա խոսքով՝ բանակցություններում գլխավորը կլինի Սիրիայի ռազմաքաղաքական իրադրության քննարկումը:
«Հանդիպման մասնակիցները կքննարկեն եռակողմ կոորդինացման միջոցները՝ իրադրության դեգրադացում եւ Սիրիայում քաղաքական կարգավորման ջանքերի վիժեցում թույլ չտալու նպատակով՝ Դամասկոսի դեմ ԱՄՆ-ի զինված ագրեսիայի պայմաններում»,- ընդգծել Է Զախարովան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Интервью лидера движения «Всеармчнский фронт» Аршака Карапетяна
2
Сотрудники посольства регулярно контактировали с Николом. Пашиняном с 1995 года, курируя и координир...
3
Какой была явка на предыдущих выборах? «Паст»
4
В случае запрета поставок в Россию армянских коньяков пострадает Армения – Титов
5
Пашинян по итогам предстоящих выборов в Армении не станет премьером, а власть в его лице потеряет по...



