Ադրբեջանի առողջապահության նախկին նախարարին պահում են 150 մարդու համար նախատեսված բանտախցում
МЕЖДУНАРОДНОЕԱդրբեջանում շարունակվում է երկրի առողջապահության նախկին նախարար Ալի Ինսանովի գործով դատավարությունը։
Haqqin az-ի փոխանցմամբ, դատավարության ժամանակ պետական դատախազը կարդացել է մեղադրական ակտը։
Ըստ մեղադրանքի՝ Ա․ Ինսանովը ձեռք է բերել ու պահել հոգեմետ նյութեր այն հաստատությունում, որտեղ պահվում է։ Այդ նյութերը հայտնաբերվել ու առգրավվել են զննման ժամանակ։ Արձանագրություն կազմելու պահին Ա․ Ինսանովը հարձակվել է բանտի աշխատակից Անար Մամեդովի վրա։
Ալի Ինսանովն իր խոսքում հայտնել է, որ չի ընդունում իր մեղավորությունը։ «Ես դժգոհ եմ դատավարության ընթացքից։ Ես ակնկալում էի դա։ Ինձ պահում են 150 մարդու համար նախատեսված բանտախցում։ Երբ ինձ ասացին, որ ինձ մոտ դեղեր են գտել, ես ըմբռնումով մոտեցա։ Բայց եթե ես թմրամոլ եմ, ուրեմն գնացեք մյուսներին էլ ստուգեք»,- ասել է նախկին նախարարը։



