Վալերի Մելաձեն չի ներկայացել դստեր հարսանիքին. նա համաձայն չէ համեստ արարողության հետ
ФОТО2017 թվականի հունվարին երգիչ Վալերի Մելաձեի 25-ամյա դուստրը՝ Ինգա Միլաձեն, ամուսնացել է։ Երգիչը ներկա չի եղել դստեր հարսանիքին։
Խնջույքը բավականին համեստ է եղել, հրավիրված են եղել միայն ընտանիքի անդամները։ Մելաձեն հարցազրույց է տվել «Ավտոռադիոյի» Поехали հաղորդաշարի ընթացքում ու խոսել է դստեր ամուսնության մասին։ Նա նշել է, որ համաձայն չէ փոքր հարսանիք անելու հետ։ «Ես չեմ ընդունի այդ հարսանիքը, մինչև չհարբեմ դրա ընթացքում»,- կատակել է Մեաձեն։
Նշենք, որ Ինգան ամուսնացել է Նուրի Վերգեզեի հետ։ Մելաձեն նշել է, որ այնքան էլ լավ չի ճանաչում փեսային, քանի որ ստիպված է նրա հետ թարգմանչի միջոցով խոսել, սակայն վստահ է, որ նա հուսալի անձնավորություն է։
Ընտանիքը որոշել է ևս մեկ, ավելի շքեղ հարսանիք կազմակերպել, որը կկայանա այս տարվա հոկտեմբերին։






1
Еще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению Роспотребнадзора
2
Государственная политика должна объединять общество
3
В «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в Ереван
4
Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: Амстердам
5
Урсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного ...



