«Ձանձրալի է, աղջիկնե՛ր». Պուտինը՝ ԱՄՆ-ի ավիահարվածների մասին
ОБЩЕСТВОՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով ԱՄՆ-ի ավիահարվածները Սիրիայում, ցիտել է Իլյա Իլֆի և Եվգենի Պետրովի սիրավեպը: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
«Ցանկանում ես ասել՝ «Ձանձրալի է, աղջիկնե՛ր»: Մենք արդեն այս ամենը տեսել ենք և հետևել դրան»,- նշել է Պուտինը:
Նախագահն ԱՄՆ-ի գործողությունները Սիրիայում համեմատել է 2003 թվականին Իրաքում տեղի ունեցած դեպքերի հետ: «Դրանից հետո մեկնարկեց Իրաքում ռազմական ընկերությունը, և այն վերջացավ երկրի քայքայմամբ, ահաբեկչական վտանգի մեծացմամբ և «Իսլամական պետության» ի հայտ գալով միջազգային բեմում»,- նշել է Վլադիմիր Պուտինը:
Հիշեցնենք, որ ապրիլի 7-ի գիշերն ԱՄՆ-ն 59 հրթիռ էր արձակել Սիրիայում:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



