Ереван, 23.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է Արևելյան գործընկերության և Վիշեգրադյան քառյակի արտգործնախարարների հանդիպմանը

ПОЛИТИКА

Ապրիլի 12-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Վարշավայում մասնակցեց Եվրոպական միության Արևելյան գործընկերության և Վիշեգրադյան քառյակի (Լեհաստան, Չեխիա, Սլովակիա, Հունգարիա) արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների ընդլայնված հանդիպմանը, որին ներկա էին նաև ԵՄ մի շարք այլ երկրների ԱԳ նախարարներ, Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Նիստին ելույթ ունեցավ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ով, մասնավորապես, ասաց.

«Շնորհակալություն եմ հայտնում Վիշեգրադյան խմբի լեհական նախագահությանը՝ նախարարական այս հանդիպումը հյուրընկալելու համար:

Բրյուսելում կայանալիք առաջիկա գագաթաժողովին շոշափելի ձեռքբերումներ արձանագրելը կարևոր կլինի Արևելյան գործընկերության հետագա կենսունակության համար: Այս առումով մենք արժևորում ենք ոլորտային համագործակցությանը քաղաքական լիցք հաղորդելու նախաձեռնությունը և ենթակառուցվածքային կապերի շուրջ քննարկումների վրա կենտ րոնացումը, քանի որ սա Ռիգայի համատեղ հռչակագրում ամրագրված Արևելյան գործընկերության առաջնայնություններից մեկն է:

Մարտի 21-ին Հայաստանը և Եվրոպական միությունը նախաստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը կարտացոլի մեր հարաբերությունների խորությունն ու էությունը և կսահմանի ընդլայնված գործընկերության նոր ուղենիշներ:

Ենթակառուցվածքների փոխկապակցվածությունը պատշաճ տեղ է զբաղեցնում ինչպես Շրջանակային համաձայնագրում, այնպես էլ Հայաստանի և Եվրոպական միութան միջև 2017-2020 թվականների համ ար գործընկերության առաջնայնություններում` ընդգծելով դրա կարևորությունը ոչ միայն երկկողմ հարաբերությունների համար, այլ նաև տարածաշրջանային համագործակցության համատեքստում:

Հարգելի գործընկերներ,

Եվրոպական միության և այլ գործընկերների հետ միասին մենք ներգրավված ենք ենթակառուցվածքների փոխկապակցվածության տարաբնույթ ծրագրերում: Ողջունում ենք Տրանս-Եվրոպական տրանսպորտային ցանցը արևելյան գործընկերների համար ընդլայնելու որոշումը: Նախորդ տարի հայկական և վրացական կարևորագույն մայրուղիները որպես առանցքային կապուղիներ ն երառվեցին այդ համապարփակ ցանցի քարտեզներում:

Մեկ այլ լավ օրինակ է Ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագրի կնքման շուրջ մեկ ամիս առաջ մեկնարկած Հայաստան-ԵՄ բանակցությունները:

Եվրոպական միությունը՝ Եվրոպական ներդրումային բանկի միջոցով, իր նպաստն է բերում Հայաստանի ռազմավարական ծրագրերից մեկի` Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի կառուցմանը, որը մեր երկրի ողջ երկայնքով անցնող 556 կիլոմետրանոց ժամանակակից մայրուղի է լինելու:

Վերջերս Եվրոպական միության աջակցությամբ իրականացված Հայաստան-Վրաստան անցակետերի արդիականցումը գործնական քայլ էր՝ միտված Արևելյան գործընկերության սահմանային համալիր կառավարման նախաձեռնության իրականացմանը: Այն առավել գործնական հնարավորություններ է ընձեռում տրանզիտի և առևտրի ծավալների աճի համար:

Ենթակառուցվածքների փոխկապակցվածությունը չի սահմանափակվում միայն տրանսպորտային հաղորդակցությամբ: Եվրոպական միությունը Հարևանության ներդրումների ծրագրի միջոցով իր նպաստն է բերել Հայաստան-Վրաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի կառուցմանը:

Շարժունակությունը և մարդկանց միջև շփումները անհրաժեշտ են մեր հասաակությունների միջև կապերի ընդլայնման համար: Սա Արևելյան գործընկերության հիմքում դրված առանցքային սկզբունքներից մեկն է։ Այս հանձնառությունը կյանքի կոչելու և մեր հասարակություններն իրար առավել մոտեցնելու ուղիներից մեկը մուտքի արտոնագրի ազատականացումն է: Հայաստանը և Եվրոպական միությունը նախորդ երեք տարիների ընթացքում հաջողությամբ իրականացրել են մուտքի արտոնագրի դյուրացման և հետընդունման համաձայնագրերը: Հաջորդ քայլը վիզայի ազատականացման շուրջ երկխոսությունն է, ինչպես նախանշված է Ռիգայի գագաթաժողովի հռչակագրում:

Ենթակառ ուցվածքային փոխկապակցվածության և տնտեսական համագործակցության շնորհիվ մենք կարող ենք արդյունավետորեն խթանել տարածաշրջանային կայունությունը և զարգացումը։ Կարևոր է, որպեսզի փոխկապակցվածության գաղափարին անդրադառնանք ոչ միայն Եվրոպական միության և Արևելյան գործընկերության երկրների, այլև ավելի լայն համատեքստում՝ տարբեր ինտեգրացիոն ձևաչափերի միջև։ 

Եվրոպական միության և Եվրասիական տնտեսական միության միջև կապերը պետք է իրատեսական և կոնկրետ արդյունքների միտված երկխոսության մաս հանդիսանան։ Հայաստանը, որպես ԵԱՏՄ անդամ երկիր Ö ‡ Արևելյան գործընկերության մասնակից, պատրաստ է այս առումով իր նպաստը բերել։ 

Ենթակառուցվածքային փոխկապակցվածության խթանումը և տնտեսական համագործակցության ամրապնդումը կարող են ի հայտ բերել ընդհանուր շահեր և համատեղ ծրագրեր, որոնք կհանգեցնեն փոխադարձ օգուտների։ Այս առումով դրանք պետք է նաև որպես վստահության ձևավորման արժեքավոր միջոցներ դիտարկվեն հակամարտությունների կարգավորման համաձայնեցված ձևաչափերի ջանքերի շրջանակներում։

Հարգելի գործընկերներ,

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնե լ Եվրոպական միությանը՝ Հայաստանում ազատ և արդար խորհրդարանական ընտրությունների կազմակերպման ուղղությամբ տրամադրված զգալի տեխնիկական ու ֆինանսական աջակցության համար։

Գնահատելով ապրիլի սկզբին անցկացված ընտրությունները՝ Եվրոպական միությունը հայտարարեց, որ դրանք լավ կազմակերպված էին, հիմնարար ազատությունները հիմնականում հարգվել են, իսկ արդյունքներն արտահայտում են Հայաստանի քաղաքացիների կամքը։ ԵՄ նաև պատրաստակամություն հայտնեց՝ աշխատելու ժողովրդավարական ճանապարհով ընտրված նոր խորհրդարանի և կառավարության հետ։ Իր հերթին Հայաստանը ևս հանձնառու է շարունակել սերտ համագործակցությունը Եվրոպական միության հետ»:

«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян