ՍԱՊԾ-ի սահմանային բոլոր հսկիչ կետերում ամբողջությամբ գործում է «Մեկ կանգառ, մեկ պատուհան» համակարգը
ОБЩЕСТВОՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերջին վեց ամիսներին ներդրել է էլեկտրոնային կառավարման նոր գործիքներ և պարզեցրել գործընթացները թե սպառողների, թե տնտեսավարողների համար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ապրիլի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԳՆ սննդամթերքիանվտանգության պետական ծառայությանպետ Իշխան Կարապետյանը: Նրա տեղեկացմամբ`ՍԱՊԾ-ի սահմանային բոլոր հսկիչ կետերում ամբողջությամբ գործում է «Մեկ կանգառ, մեկ պատուհան» համակարգը՝ էականորեն նվազեցնելով արտահանման կամ ներմուծման գործընթացների վրա ծախսվող ժամանակը:
«Արդեն մեկ ամիս է՝ սպառողներին և տնտեսավարողներին առավել համակարգված ու կենտրոնացված ծառայություններ են տրամադրվում նորաստեղծ սպասարկման կենտրոնի միջոցով՝ էականորեն նվազեցնելով վարչարարությունը, կրճատելով ծառայությունների մատուցման ժամանակահատվածը, բացառելով տեղեկատվություն ստանալու նպատակով մի քանի ստորաբաժանում դիմելու անհրաժեշտությունը, նվազագույնի հասցնելով տնտեսավարող-պաշտոնյա շփումը, ապահովելով իրականացվող բոլոր գործընթացների թափանցիկությունը. արդյունքում՝ ներմուծման և արտահանման փաստաթղթերի ձևակերպման համաÖ € ծախսվում է նախկինի համեմատությամբ մի քանի անգամ քիչ ժամանակ, 15-20 րոպե` 1-2 օրվա փոխարեն»,- ասաց Կարապետյանը:
Նրա տեղեկացմամբ` արտահանող տնտեսավարողները հնարավորություն են ստացել Ծառայության բազայում գրանցվելու դեպքում բեռի արտահանմանն ուղեկցող փաստաթղթերը ստանալ նույն օրը՝ առանց լաբորատոր փորձաքննության. նախկինում դրա համար կարող էր պահանջվել մինչև 10 օր: Միայն սպասարկման նոր կենտրոնի մեկ ամսվա աշխատանքի ընթացքում խորհրդատվության կամ տեղեկատվության համար դիմել է շուրջ 400 մարդ: Իսկ ընդհանուր առմամբ՝ այս տարվա առաջին եռամսյակում Ծառայությանն է հասցեագրվել 1750 դիմում` տնտեսավարողներից, սպառողներից և քաղաքացիներից:



