Վարչապետն անցնում է գրոհի
ПОЛИТИКАԼրագիր / Կառավարության ապրիլի 13-ի նիստի օրակարգում է լինելու կառավարության եւ Հայաստանի ներդրողների ակումբի միջեւ փոխըմբռնման հուշագրի հարցը, որով ակումբը պատրաստվում է մասնակցել կառավարության ռազմավարական ծրագրերին եւ սեփական ներդրումներով կիսել դրանց ռիսկը, նպաստել ենթակառուցվածքների զարգացմանը, դիվերսիֆիկացնել ներդրումները, կատալիզատոր դառնալ արտաքին նոր ներդրումների համար:
Փաստացի, Հայաստանի ներդրողների ակումբի եւ կառավարության հուշագիրը պայմանավորվածություն է Հայաստանում «զուգահեռ» կամ «այլընտրանքային» տնտեսության ստեղծման մասին:
Ներդրողների այդ ակումբի ստեղծման մասին հայտարարվեց մարտի վերջին, Երեւանում: Դրա մասին հայտարարեցին վարչապետ Կարեն Կարապետյանն ու ռուսաստանցի հայ միլիարդատեր, Տաշիր խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանը:
Ներդրողների ակումբին մասնակցում է Ռուսաստանից մի քանի տասնյակ հայ գործարար, Սամվել Կարապետյանի գլխավորությամբ: Նրանք Կարեն Կարապետյանին ներդրումներով աջակցելու մասին հայտարարել են դեռեւս հունվարին, երբ Կարապետյանը առաջին պաշտոնական այցը կատարեց Մոսկվա:
Շարունակությունը՝ կայքում:



