Մահմուդ Ահմադինեժադը կրկին պայքարելու Է Իրանի նախագահի պաշտոնի համար
МЕЖДУНАРОДНОЕ Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը փաստաթղթեր Է հանձնել երկրի նախագահի պաշտոնում իր թեկնածությունը գրանցելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 12-ին հայտնել Է AP գործակալությունը:
Ավելի վաղ Ահմադինեժադը հայտարարել Էր, որ մտադիր չԷ իր թեկնածությունն առաջադրել նախագահի պաշտոնի համար, քանի որ Իսլամական Հանրապետության ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին նրան խորհուրդ Էր տվել չմասնակցել ընտրություններին: Ապրիլի 11-ին իրանական պաշտոնական ԶԼՄ-ները հայտնել են, որ երկրում սկսվել Է նախագահի թեկնածուների գրանցումը:
Նախագահական մրցարշավին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել մինչեւ ապրիլի 15-ը ներառյալ: Այնուհետեւ ընտրություններին նրանց մասնակցությանը պետք Է հավանություն տրվի Իրանի Սահմանադրության պահապանների խորհրդի կողմից: Պահապանների խորհուրդը պարտավոր Է թեկնածուների վերջնական ցուցակը հրապարակել ապրիլի 27-ին:
Ընտրություններին մասնակցելու իրենց պլանների մասին արդեն հայտարարել են երկրի գործող նախագահ Հասան Ռոուհանին, պահպանողական կրոնական գործիչ Իբրահիմ Ռայիսին, ինչպես նաեւ Ահմադինեժադի մերձավոր դաշնակից Համիդ Բագհաին: Իրանի նախագահական ընտրություններն անցկացվելու են մայիսի 19-ին:
Մահմուդ Ահմադինեժադն Իրանի Իսլամական Հանրապետության վեցերորդ նախագահն Է եղել 2005 թվականի օգոստոսի 3-ից մինչեւ 2013 թվականի օգոստոսի 3-ը: Նախքան նախագահ դառնալը նա զբաղեցրել Է Արդեբիլի նահանգի նահանգապետի եւ Թեհրանի քաղաքագլխի պաշտոնները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
От выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и...



