Մի պերճանքի ու թշվառության պատմություն. հայերի Սոլովյովը
ОБЩЕСТВОՌուսաստանցի այսպես կոչված հայտնի հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը ռուսական ռադիոյով որոշ մանրամասներ է ներկայացրել օրերս Իլհամ Ալիևի հետ իր զրույցից, ասելով, որ ավելի մանրամասներ ներկայացնել չի կարող: Սոլովյովի մանրամասները այն մասին են, թե որքան հավատարիմ են իրար Ադրբեջանն ու Ռուսաստանը, թե որքան լավ կլինի, եթե Ադրբեջանն անդամակցի ԵՏՄ-ին, թե ինչպես է Ալիևը դժգոհ ամերիկացիներից, որոնք հենց Ադրբեջանը հզորանում է, խոսում են կոռուպցիայի մասին, ու թե ինչպես է Ալիևն ունակ ռազմական ճանապարհով լուծել Արցախի խնդիրը, բայց Սոլովյովի մոտ տպավորություն է, որ նա կսպասի ևս տասը կամ քսան տարի:
Ահա Սոլովյովի հիացմունքի բանաձևն Ալիևից: Դա որևէ մեկին գուցե հետաքրքիր չլիներ, բայց խնդիրն այն է, որ նախ՝ Սոլովյովը ռուսական պաշտոնական պրոպագանդայի ծանր հրետանիներից է, որը փաստորեն հիացմունքն է հայտնում Ալիևով: Եվ երկրորդ՝ Սոլովյովը այսպես ասած հայ ժողովրդի բարեկամներից էր, Հայաստանի հանդեպ ռուսական վտանգավոր քաղաքականության յուրօրինակ «ինդուլգենցիա», երբ այդ քաղաքականությունից դժգոհ Հայաստանի հանրությանը կարող էին «մատուցել» Սոլովյով, և բոլորը զայրույթի փոխարեն արդեն դեմքի երանելի արտահայտությամբ լսում էին նրա ականջահաճո արտահայտությունները հայության, Հայաստանի և այլնի մասին: Այլ կերպ ասած, Սոլովյովը հայկական ինքնագիտակցության, պետական արժանապատվության պերճանքի ու թշվառության արտացոլումն է, որը էլ ավելի է աչք ծակում Ալիևի հետ իր զրույցից և դրա վերաբերյալ հիացական տեղեկությունից հետո, որ նա ներկայացնում է ռուսական ռաիոկայանի եթերում:
Շարունակությունը՝ կայքում:



