Հայաստանի ռուսական ռազմակայանի զինծառայողները նշում են Ավիացիայի եւ տիեզերագնացության օրը
ОБЩЕСТВОՀայաստանի «Էրեբունի» ռուսական ավիացիոն ռազմակայանում ավելի քան 600 զինառայողներ, նրանց ընտանիքների անդամներ եւ հրավիրված հյուրեր տոնում են Ավիացիայի եւ տիեզերագնացության օրը: Տոնական միջոցառումներն անցկացվում են զորամասի Սպայի տանը, թանգարանում եւ Երեւանի «Էրեբունի» ռազմական օդանավակայանում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում, հյուրերին հնարավորություն Է ընձեռված ծանոթանալու հայտնի նկարիչների նկարների թեմատիկ ցուցահանդեսներին, «Բաց տիեզերք» լուսանկարչական ցուցադրանքին, ինչպես նաեւ ցուցադրվում են վավերագրական եւ գեղարվեստական ֆիլմեր ավիացիայի եւ տիեզերքի նվաճան թեմաներով, կազմակերպված Է Էքսկուրսիա ռազմակայանի տարածքում:
Զինծառայողները, ուսումնական հաստատությունների սովորողները եւ ուսանողները ծանոթանում են միավորման կործանիչային օդուժի թռիչքային կազմի կյանքին ու կենցաղին, օդաչուների պատրաստման եւ ինքնաթիռների թռիչքների կազմակերպմանը, օդաչուների եւ ինժեներա-տեխնիկական կազմի հանդերձանքին:
Ավիացիայի եւ տիեզերագնացության օրվան նվիրված տոնական միջոցառումները Հայաստանի ռուսական ռազմակայանում ձեռք են բերել ավանդական բնույթ: Այն այստեղ տոնում են արդեն հինգերորդ անգամ:
1
По какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»
2
Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»
3
Еще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению Роспотребнадзора
4
Государственная политика должна объединять общество
5
В «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в Ереван



