Պուտինը խոստացել Է «գունավոր հեղափոխությոններ» թույլ չտալ Ռուսաստանում եւ ՀԱՊԿ-ի երկրներում
МЕЖДУНАРОДНОЕՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել Է, որ Ռուսաստանի իշխանությունները կջանան գունավոր հեղափոխություններ թույլ չտալ ինչպես երկրի ներսում, այնպես Էլ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ-ի) պետություններում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք գիտենք զանազան տեսություններ, որոնք իրականացվում են աշխարհի տարբեր տարածաշրջաններում եւ լուրջ ապակայունացման հանգեցնում այդ տարածաշրջաններում: Անշուշտ, ոչ մի նման բան չպետք Է թույլ տանք եւ ամեն կերպ կջանանք պաշտպանել ՀԱՊԿ-ի գծով մեր գործընկերներին»,- ասել Է Պուտինը «Միր» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:
«Գունավոր հեղափոխություններն» իշխանափոխության գործընթացների հավաքական անվանում Է, ինչպիսիք են «վարդերի հեղափոխությունը» Վրաստանում, «վարդակակաչներինը»՝ Ղրղզստանում, «նարնջագույնն» Ուկրաինայում, «հասմիկներինը» Թունիսում եւ «լոտոսներինը» Եգիպտոսում: Որպես կանոն, դրանք սկսվում են խաղաղ հանրահավաքներով եւ վերածվում կոշտ դիմակայության իրավական շրջանակների սահմաններից դուրս: Այդ գործողությունների նպատակը, որոնք հիմնականում հրահրվում են դրսից, պետության ղեկավարության փոփոխումն Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



