Բակո Սահակյանը սահմանադրական բարեփոխումների համակարգման խորհրդի հետ խորհրդակցություն է անցկացրել
ПОЛИТИКАԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 12-ին անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն ԼՂՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների համակարգման խորհրդի անդամների հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Քննարկվել են սահմանադրական բարեփոխումների ընթացքին վերաբերող հարցեր:
Երկրի ղեկավարը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված հարցերը նախատեսված ժամկետներում եւ պատշաճ կերպով լուծելու ուղղությամբ:
Խորհրդակցությանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию



