Ապրիլի 24-ն ԱՄՆ Օրանժ շրջանում Հայոց ցեղասպանության հիշատակի օր է ճանաչվել
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Օրանժ շրջանը (Օրանժ Քաունթի) ապրիլի 24-ը հռչակել է որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Asbarez-ը:
Օրանժ շրջանի խորհրդի նիստի սկզբում նախագահ Միշել Սթիլը ելույթ է ունեցել` հիշեցնելով, որ այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցը: «Ոչ միայն իրենց պատմական հայրենիքում հայերը ոչնչացվեցին, այլև նրանց հողերն ու սեփականությունը բռնազավթվեց»,- նշել է նա` ընդգծելով, որ Օրանժ Քաունթին շարունակում է հարգանքի իր տուրքը մատուցել այդ ողբերգության զոհերի հիշատակին` համոզվելու, որ դա չի մոռացվի ու չի կրկնվի:
Խորհրդի նիստին ներկա էին նաև Օրանժ շրջանի հայկական համայնքի անդամները:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



