Դափնու տերևով պատրաստված բուժիչ յուղ՝ առողջական մի շարք խնդիրներից ազատվելու համար
ЛАЙФԴափնու տերևը հայտնի համեմունք է, որը կարելի է գտնել գրեթե բոլորի տանը: Սակայն շատերը չգիտեն, որ բացի համեղ համեմունք լինելուց, այն նաև հարուստ է առողջության համար մի շարք օգտակար հատկություններով:
Դափնու տերևը կարելի է օգտագործել բուժիչ յուղի պատրաստման համար, որը կօգնի բարելավել ինքնազգացողությունը:
Դափնու տերևի օգտակար հատկություններից մի քանիսը.
· Հանգստացնում է նյարդային համակարգը:
· մաքրում է հաստ աղիքը,
· ամրապնդում է իմունային համակարգը,
· խթանում է քրտնարտադրությունը,
· բարելավում է մտավոր կարողությունները,
· մեղմում է հոդացավերը,
·բուժում է երակների վարիկոզ լայնացումը,
Բաղադրությունը.
· 250 մլ ձիթապտղի յուղ,
· 30 գրամ դափնու տերև
Պատրաստման եղանակը.
Տերևները մանրացնել, մինչև դուրս գա դրանցում պարունակվող յուղը: Հարկավոր է օգտագործել չոր տերևներ, քանի որ դրանք ավելի լավ են փշրվում: Յուղոտ տերևները լցնել հերմետիկ փակվող տարրայի մեջ, ավելացնել ձիթայուղը, փակել կափարիչն ու 2 շաբաթ թրմել չոր ու սառը տեղում: 2 շաբաթ անց փոխել տերևները, որպեսզի յուղն ավելի բուրավետ դառնա: Թրմել ևս 2 շաբաթ, այնուհետև քամել:
Դափնու յուղի օգտակար հատկությունները
· Բուժում է ականջների ցավն ու միգրենը,
· ուժեղ գլխացավերի դեպքում քունքերի դափնու տերևների յուղ քսելը կօգնի մեղմել ցավը,
· բարելավում է ախորժակը,
· մեղմում է ստամոքսի ու աղիների ցավը,
· կարգավորում է լյարդի ու երիկամների աշխատանքը,
· բուժում է մաշկային այնպիսի հիվանդությունները, ինչպիսին են ակնեն, բշտիկները և այլն,
· կանխում է գրիպն ու մրսածությունը,
· սա բնական ասպիրին է, քանի որ ունենում է ջերմիջեցնող ազդեցություն:
Նյութի աղբյուրը՝ supernaturalcures.com



