Գյումրիում մեծարեցին ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցները
ОБЩЕСТВОԳյումրու «Երիտասարդական պալատ»-ում ՀՀ պաշտպանության նախարարության եւ Գյումրու քաղաքապետարանի կողմից պարգեւատրվել են այն զինծառայողներն, ովքեր 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ մասնակցել են մարտական գործողություններին: Պարգեւատրվողների թվում եղել են նաեւ զինծառայողների ծնողները եւ նրանց դասավանդած ուսուցիչները:
Կազմակերպված միջոցառման ընթացքում քաղաքապետ Սամվել Բալասանյանը ողջունելով ներկաներին՝ իր երախտիքի խոսքը հղեց զինծառայողներին, հայրենիքի սահմանների պաշտպանության գործում անմնացորդ նվիրումի համար: Սամվել Բալասանյանը խոսեց նաև մեր այն հերոսների մասին, ովքեր 2016 թվականի ապրիլին զոհվեցին հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ: Հայրենիքի պաշտպանության գործում անմնացորդ նվիրումի, մարտական բարձր պատրաստվածության համար տղաները պարգևատրվեցին Գյումրու քաղաքապետի պատվոգրով: Գյումրու զինվորական կոմիսար Գագիկ Խաչատրյանը ողջունելոÕ ¾ ներկաներին՝ իր երախտիքի խոսքը հղեց զինվորներին, նրանց ծնողներին, ինչպես նաև՝ ուսուցիչներին, հայրենասեր զինվորներ դաստիարակելու համար: Գյումրու զինվորական կոմիսար Գագիկ Խաչատրյանը շնորհակալագիր հանձնեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին, մշտապես զինվորի կողքին կանգնելու և աջակցելու համար, պատվոգրերի արժանացան նաև զինվորների ուսուցիչները՝ տղաներին հայրենասիրական և մարտական բարձր ոգով կրթելու և դաստիարակելու համար:



