Երևանի թիվ 127 դպրոցի տնօրենը հրավիրվել է նախարարություն՝ աշակերտների ինքնասպանության փորձի լուրի առնչությամբ
ОБЩЕСТВОԵրևանի Լևոն Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցի տնօրենը կանչվել է ՀՀ կրթության և գիտության նախարարություն` դպրոցի բակում երկու աշակերտների կողմից ինքնասպանության փորձ կատարելու տեղեկատվության հետ կապված: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը:
«Նախ եկեք չորակենք, որ փորձել են ինքնասպանություն կատարել: Ոստիկանությունը զբաղվում է այդ գործով, բացի այդ, տնօրենը հրավիրվել է նախարարություն պարզաբանումներ տալու: Եթե ստանանք պարզաբանումներ, թե ինչ է տեղի ունեցել, ավելի մանրամասն կկարողանանք ձեզ ներկայացնել»,- ասաց Արշակյանը:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ նման դեպք արձանագրվել է, դեպքի հանգամանքները պարզվում են, կատարվում է հետաքննություն:



