Ереван, 24.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Կարեն Կարապետյանն այցելել է գյուղատնտեսության նախարարություն

ПОЛИТИКА

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ գյուղատնտեսության նախարարություն: Տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ներկայացվել են գերատեսչության ընթացիկ ծրագրերը, միջազգային համագործակցության արդյունքներն ու ոլորտի զարգացման հեռանկարներն ու նախագծերը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կա ռավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախ անդրադարձ է կատարվել գարնանացան ցորենի, հնդկացորենի, ոլոռի, սիսեռի, գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման 2017 թվականի ծրագրին: Զեկուցվել է, որ սերմերի ներկրման և մատակարարման գործընթացն արդեն իսկ ընթացքի մեջ է: Դրանց մի մասը ձեռք է  բերվել  նաև Գյումրիի սելեկցիոն կայանից, որի սերմերի վաճառքի գինը շատ ավելի ցածր է: Կառավարության ղեկավարը կարևորել է Գյումրիի սելեկցիոն կայանի զարգացումն ու գործունեության ընդլայնումը և հանձնարարել կարճ ժամանակահատվածում ներկայացնել համապատասխան ծրագիր: «Ինչո՞ւ առ այսօր հսշվարկ չենք արել, թե ինչպես անել, որպեսզի դրսից կախվածությունը նվազեցնենք: Անընդհատ ասում ենք, որ պետք է ներմուծումը փոխարինել, ուրեմն պետք է ուսումնասիրենք, թե Հայաստանն ինչ է ներմուծում և դրա դիմաց ինչ ենք կարողանում անել: Ինչո՞ւ սերմերի ոլորտը չենք դիտարկում, եթե ունենք սելեկցիոն կայան: Եթե խոսում ենք արտահանումը ներքին արտադրանքով փոխարինելու մասին, ունենք մի բան, որը լավ է աշխատում, ուրեմն պետք է ընդլայնենք նրա գործունեությունը: Գյումրիի սելեկցիոն կայանի հիման վրա պետք է ստեղծել փակ բաժնետերական ընկերություն, որը կարողանում է դառնալ նորմալ կոմերցիոն կառույց, որը զբաղվում է և սերմերի արտադրությամբ, և վաճառքով: Սերմերի ոլորտը պետք է դարձնել բիզնես, դրանով  փող աշխատել, ամեն տարի սուբսիդավորման համար ավելի մեծ միջոց չհատկացնել»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Տեղեկացվել է, որ գարնանացանի աշխատանքները պատշաճ կազմակերպելու նպատակով սկսվել է նաև գյուղացիական տնտեսություններին պարարտանյութի, դիզվառելիքի  բաժանման գործընթացը՝ ֆինանսական բարձր կարգապահությամբ: Դիզվառելիքի տրամադրման հասցեականությունը բարձրացնելու ու նպատակային իրականացնելու արդյունքում կտնտեսվի 1,5 մլրդ դրամ: Վարչապետը նշել է, որ յուրաքանչյուր միջոց ծախսելուց, որոշում կայացնելուց պետք է ունենալ կոշտ վերաբերմունք: «Պետք է հասկանալ՝ ի՞նչի համար ենք ծախսում, ի՞նչ է լինելու արդյունքում: Յուրաքանչյո ւր  ծախսին, յուրաքանչյուր որոշմանը պետք է հետևի թվային պատասխան: Ինձ պետք է թվով ներկայացնեք, թե ինչ ենք ստանալու արդյունքում: Այլ լուծում չի ընդունվելու: Վերլուծել, մոնիտորինգ և նմնատիպ բառերը պետք է օգտագործեք նվազագույնը, խոսում ենք լակոնիկ, գումարով, արդյունքով»,- ընդգծել է կառավարության ղեկավարը:

Վարչապետին տեղեկացվել է, որ աշխատանքներ են տարվում Հայաստանում օրգանական պարարտանյութի արտադրության ուղղությամբ. փորձարկումները ցույց են տվել, որ այն ավելի արդյունավետ է, գինը շահավետ: Ներդրումային ծրագրի փաթեթը կներկայացվի կառավարություն: 

Կարեն Կարապետյանին են ներկայացվել գյուղատնտեսական ապահովագրության համակարգի ներդրման, ինտենսիվ այգիների զարգացման, կարկտապաշտպան ցանցերի մատչելի պայմաններով ներկրման, լիզինգային պայմաններով գյուղտեխնիկայի տրամադրման ծրագրերի իրականացման, գյուղատնտեսական հողատարածքներում ոռոգման արդյունավետ՝ կաթիլային համակարգերի ներդրման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Նախատեսվում է նաև գյուղատնտեսական հումքի մթերման համար մատչելի վարկերի տրամադրման պիլոտային ծրագիր, ինչի արդյունքում մթերող կազմակերպությունների և գյուղացիական նտեսությունների միջև կկազմվի երաշխավորված պայմանագիր, իսկ գյուղացին մթերման գումարը կստանա մթերման պահին:

Անդրադարձ է կատարվել նաև հողերի բերրիության բարձրացման, գյուղատնտեսության գոտիավորման, ֆերմերների համար ուսումնական դասընթացներ կազմակերպելու ծրագրերին և Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործունեությանը: Վարչապետ Կարապետյանը  կարևորել է նշված բոլոր ծրագրերի արդյունավետ և հստակ իրականացումը: Անդրադառնալով նշված հիմնադրամի գործունեությանը՝ վարչապետն անհրաժեշտ է համարել վերջինիս կողմից իրականացվող բարձր շահութաբերություն և կարճ ժամանակահատվածում ծախսափակություն ապահովող ծրագրերում ներգրավել մասնավորին, իսկ էժան վ արկային միջոցներն ուղղել ռազմավարական ծրագրերին: «Հիմնադրամը պետք է դարձնենք այն գործիքը, որով ֆերմերային տնտեսություններ ենք զարգացնելու, կաթիլային համակարգ, ինտենսիվ այգի ենք ներդնելու, լիզինգային ծրագիր ենք իրականացնելու, խորհրդատվական ծառայություն ենք մատուցելու, որպեսզի իրավիճակ փոխենք»,- ասել է վարչապետը՝ կարևորելով նշված բոլոր քայլերի ուղղությամբ հետևողական աշխատանքը:

«Ի՞նչ եմ ակնկալում. պետք է առաջարկենք, ներդնենք մին բան, որը նորություն է, որը կարող է շահույթ բերել: Դուք պետք է ունենաք N հատ երջանկության բաղադրատոմս: Պետք է  ներդնենք անհրաժեշտ գործիքակազմ, որը կբերի խնդիրների լուծման»,- ասել է Կարեն Կարապետյանը և պահանջել բոլոր ծրագրերն իրականացնել ժամանակին ու բարձր արդյունավետությամբ:

 

«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян