Սինձո Աբեն հանդես Է եկել ջրածնի վրա հիմնված տնտեսություն կառուցելու օգտին
ОБЩЕСТВОՃապոնիայի վարչապետ Սինձո Աբեն անհրաժեշտ Է համարում շարժվել դեպի ածխաջրածիններից հրաժարումը որպես Էներգիայի աղբյուր եւ աստիճանաբար անցնել ջրածնի հիման վրա Էկոլոգիապես մաքուր վառելիքային մարտկոցներին: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հայտարարել Է ապրիլի 11-ին Տոկիոյում նոր Էներգետիկյի հիմնախնդիրներին նվիրված խորհրդակցությունում՝ շահագրգիռ նախարարությունների եւ գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ:
«Մեր նպատակն Է աշխարհում առաջինը կառուցել հասարակություն՝ հիմնված ջրածնի օգտագործման վրա»,- ընդգծել Է վարչապետը: Նա հայտնել Է, որ այս տարվա ընթացքում կառավարությունը կմշակի այս ուղղությամբ գործողությունների բազային ռազմավարություն:
Մասավորապես, 2020 թվականին Ճապոնիայի ճանապարհներին կլինեն շուրջ 40 հազար մարդատար ավտոմոբիլ եւ ավտոբուս՝ ջրածին օգտագործող վառելիքային մարտկոցներով: Մթնոլորտի թթվածնի հետ դրա միացության ժամանակ արտադրվում Է ԷլեկտրաԷներգիա, որը գործողության մեջ Է դնում շարժիչը, իսկ մթնոլորտ Է արտազատվում սոսկ անվնաս ջրի գոլորշի:
2030 թվականին երկրում ջրածնով աշխատող գրանցված ավտոմեքենաների թիվը ենթադրվում Է հասցնել 800 հազարի: Դրա համար պլանավորվում Է ավելի քան եռակի նվազեցնել այդ ավտոմոբիլների գները՝ դրանց արժեքը հասցնելով մոտավորապես մինչեւ 2 միլիոն իենի (շուրջ 18 հազար դոլարի), հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:



