Ծանրորդ Ռուբեն Ալեքսանյանի վնասվածքը լուրջ չէ
ОБЩЕСТВОԾանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Ռուբեն Ալեքսանյանի վնասվածքը լուրջ չէ:
«Եվրոպայի առաջնության արդյունքները նորմալ էին թե հրում, թե պոկում վարժությունում: Երկու անհաջող մոտեցումները իմ ուժերի սահմաններում էին: Չստացվեց բարձրացնել, դա իմ սխալն է, և փորձելու ենք հաջորդ մրցաշարերին վերացնել և ավելի լավ հանդես գալ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ալեքսանյանը:
Անդրադառնալով վնասվածքին` Ռուբեն Ալեքսանյանն ասաց, որ այն լուրջ չէ. «Թևս թեթև հոդախախտվել է: Առաջիկա շաբաթների ընթացքում կվերսկսենք մարզումները: Գիպսն էլ դրել ենք, որ ավելի լավ ամրանա հոդը` հետագայում խնդիր չունենալու համար»,- ասաց Ալեքսանյանը:
1
По какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»
2
Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»
3
Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»
4
Еще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению Роспотребнадзора
5
Государственная политика должна объединять общество



