Դիարբեքիրում պայթյուն է որոտացել. կան վիրավորներ
ОБЩЕСТВОԹուրքիայի Դիարբեքիր քաղաքի Բաղլար շրջանում` ոստիկանության շենքի արհեստանոցում ապրիլի 11-ին որոտացած հզոր պայթյունի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ, որոնցից մեկի վիճակը ծանր է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Պայթյունի պատճառները չեն հստակեցվում: Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ այս պահին փլատակների տակ մեկ մարդ կա: Նա նաև նշել է, որ հնարավոր է պայթյունը տեղի է ունեցել մեքենայի վերանորոգման ժամանակ:
Ոստիկանությունը նախազգուշացրել է հարակից շրջանների բնակիչներին խուսափել այդ տարածքում կրակ վառելուց` հաշվի առնելով, որ արհեստանոցը, որը փլուզվել է, դյուրավառ նյութեր է պարունակել, որոնք կարող են տարաներից դուրս եկած լինել:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



