Ֆիյոնը Ֆրանսիայի գլխավոր խնդիրը համարում Է ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի միջեւ հակամարտության կանխումը
МЕЖДУНАРОДНОЕ Ֆրանսիայի նախկին վարչապետ, երկրի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը France 2 հեռուստաալիքի եթերում հայտարարել Է, որ Փարիզը բոլոր ջանքերը կներդնի ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ հակամարտություն թույլ չտալու համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հեռուստահաղորդավարի այն հարցին, թե ինքն ինչ կասեր ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին, եթե հանդիպեր նրան, Ֆիյոնը պատասխանել Է. «Առաջին հերթին ես կասեի, որ Ֆրանսիան անկախ արտաքին քաղաքականություն Է վարելու՝ ունենալով միայն մեկ մտահոգություն՝ խուսափել պատերազմից եւ բոլոր ջանքերն ուղղել այն բանին, որ ռազմական դիմակայություն թույլ չտրվի ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի միջեւ»:
Ֆիյոնը նաեւ նշել Է, որ «ընդհանուր թշնամին իսլամական ամբողջատիրությունն Է, որը տարածվել Է ԱՄՆ-ի սխալների, հատկապես Իրաքում պատերազմի պատճառով», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



