Բունդեսվերը եւ Ֆրանսիայի ԶՈւ-ն համատեղ էսկադրիլիա կստեղծեն
МЕЖДУНАРОДНОЕԲունդեսվերը եւ Ֆրանիսիայի Զինված ուժերը համատեղ էսկադրիլիա կստեղծեն: Ապրիլի 10-ին ռազմատրանսպորտային «Ս-130 Հերկուլես» օդանավերի ստորաբաժանման կազմավորման մասին համաձայնագիրը Բեռլինում ստորագրել են Գերմանիայի եւ Ֆրանսիայի պաշտպանության նախարարներ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը եւ Ժան-Իվ Լե Դրիանը, փոխանցում է DW-ն:
Գերմանա-ֆրանսիական էսկադրիլիան 2021 թվականին կտեղակայվի նորմանդական Էբրյոյում: Ըստ ծրագրերի՝ այն կընդգրկի գերմանական 6 եւ ֆրանսիական մինչեւ 6 օդանավեր:
Երկու երկրների համատեղ էսկադրիլիա ստեղծելու համաձայնությունը ԵՄ ներսում ռազմական համագործակցության խորացման քաղաքական ազդակ է: Բունդեսվերի նպատակներից մեկը հին տրանսպորտային «Տրանսալ» օդանավերի փոխարինումն է, որոնք շահագործումից կհանվեն 2021 թվականին եւ մեծ մասամբ կփոխարինվեն А400М օդանավերով: Դրանից զատ, Բունդեսվերը ծրագրել է ամերիկյան Lockheed Martin արտադրողի «Ս-130 Հերկուլես»-ներ գնել:



