Ռուսաստանը կարող է դադարեցնել Թուրքիա չարտերային չվերթները
МЕЖДУНАРОДНОЕՌոսավիացիան նամակ է ուղարկել ռուսական ավիաընկերություններին, որում նախազգուշացրել է Թուրքիա չարտերային չվերթների հնարավոր դադարեցման մասին:
Ըստ Tourdom.ru-ի՝ նամակում սա բացատրվում է Թուրքիայում տիրող ներքաղաքական բարդ իրադրությամբ: Ավիաընկերություններին կոչ են անում ոչ կանոնավոր չվերթները ծրագրելիս հաշվի առնել այս փաստը:
Lenta-ի փոխանցմամբ՝ տուրօպերատորները հաստատել են, որ իրենց հետ համագործակվող ավիափոխադրողները նման նախազգուշացում ստացել են պետական պաշտոնյաներից: Այս մասին, մասնավորապես, հայտարարել է Pegas Touristik ընկերության գլխավոր տնօրեն Աննա Պոդգորնայան:
Զբոսաշրջային բիզնեսի ներկայացուցիչները հայտարարել են, որ նման միջոցառումները կարող են բացասական հետեւանքներ ունենալ ինչպես օպերատորների եւ գործակալությունների, այնպես էլ ճամփորդողների համար: Ներկայում տուրփաթեթների վաճառքի առնվազն 30%-ը հենց այս ուղղությամբ է:



