Դեղձով շատ համեղ տորթ, որը պատրաստվում է առանց թխելու
ЛАЙФ168.am-ը գրում է.
Թեթև և պարզ մրգային աղանդեր:
Բաղադրիչներ
Հիմքի համար
- Թխվածքաբլիթ «Սավոյարդի» – 100 գ
Մուսի համար
- Դեղձ – 400 գ
- Կես կիտրոնի հյութ
- Մեղր – 1 թ/գ
- Սերուցք – 400 գ
- Կաթ – 20 գ
- Օսլա – 20 գ
- Վանիլին՝ ըստ ճաշակի
- Ժելատին – 10 գ
- Շաքարավազ – 80 գ
Զարդարելու համար
- Դեղձի ժելե – 1 հատ
- Դեղձ – 3 հատ
- Ազնվամորի
Պատրաստման եղանակը
- Պատրաստել դեղձի պյուրե: Հաստ հատակով կաթսայի մեջ կտրատել 400 գ դեղձ, ավելացնել կետրոնի հյութը, մեղրը: Կաթսան դնել կրակի վրա, հասցնել մինչև եռման աստիճանի:
- Հարել ձեռքի բլենդերով: Մի թեթև եփել զանգվածը (մոտ 5-7 րոպե եփել ցածր կրակի վրա, առանց կափարիչի):
- Անցկացնել մանր մաղով, թողնել, որ լրիվ սառչի:
- Պատրաստել եփովի կրեմ: Կաթը, շաքարավազը, վանիլինը, օսլան լցնել կաթսայի մեջ, լավ խառնել և դնել կրակի վրա: Եփել այնքան՝ մինչև պնդանա: Սառեցնել:
- Սերուցքը հարել՝ մինչև էականորեն պնդանալը:
- Հետո մաս-մաս ավելացնել եփովի կրեմը, շարունակել հարել:
- Ավելացնել դեղձի պյուրեն, հարել: Ժելատինը նախօրոք թրջել 80 մլ ջրի մեջ և թողնել 10 րոպե: Հետո տաքացնել մինչև ժելատինի հալչելը: Սառեցնել, Ժելատինը լցնել զանգվածի մեջ, նորից մի փոքր հարել:
- Հավաքել տորթը: Սավոյարդին շարել կաղապարի մեջ: Սավոյարդիների վրա լցնել զանգվածը, դնել սառնարան:
- Սառչելուց հետո վրան շարել շերտատած դեղձը և ազնվամորին:
- Պատրաստել դեղձի ժելեն, լցնել տորթի վրա և մոտ 3-4 ժամ դնել սառնարանի մեջ՝ մինչև լրիվ սառչելը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
1
Британцы пытаются усилить свое влияние вокруг Армении: «Паст»
2
Трамп-младший посетит Армению: «Паст»
3
Наша Церковь вынуждена защищаться от преследований на территории нашей страны: «Паст»
4
Британские ученые разработали алмазный источник энергии, который работает 6000 лет
5
«Россия и Армения укрепляют стратегическое сотрудничество через новый железнодорожный маршрут»



