Լավրովը եւ Զարիֆը պահանջել են Իդլիբի միջադեպի անաչառ հետաքննություն անցկացնել
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի եւ Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը եւ Մոհամադ Ջավադ Զարիֆը կայացած հեռախոսազրույցի ընթացքում պահանջել են Սիրիայի Իդլիբի նահանգում քիմիական զենքի ենթադրյալ կիրառման միջադեպի անաչառ հետաքննություն անցկացնել: Այդ մասին հայտնել են Ռ Դ դիվանգիտական գերատեսչությունում:
«Լավրովը եւ Զարիֆը հորդորել են անցկացնել Սիրիայի Իդլիբի նահանգում տեղի ունեցած միջադեպի մանրակրկիտ ու անաչառ հետաքննություն, որը բազմաթիվ զոհերի Է հանգեցրել խաղաղ բնակչության շրջանում»,-նշել Է նախարարությունում:
«Քննարկվել Է Սիրիայի ավիաբազային ԱՄՆ-ի հասցրած հրթիռահարվածից հետո այդ երկրում ստեղծված իրադրությունը,-հայտնել են ԱԳՆ-ում:-Երկուստեք ընդգծվել Է, որ ինքնիշխան անկախ պետության դեմ նմանօրինակ ագրեսիվ գործողությունները միջազգային իրավունքի, նախեւառաջ, ՄԱԿ-ի Կանոնադրության կո պիտ խախտում են, սպառնալիք են ստեղծում տարածաշրջանային անվտանգության համար, վնասում միջազգային ահաբեկչության դեմ մղվող պայքարին»: Զրույցը կայացել Է իրանական կողմի նախաձեռնությամբ,
Ավելի վաղ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին, վկայակոչելով Ռուսաստանի պաշտոնատարների, հայտարարել Է, որ ՌԴ-ին մի քանի դյույմ Էր բաժանում ԱՄՆ-ի հետ առճակատումից՝ վերջինիս կողմից սիրիական «Շայրաթ» օդակայանին հասցված հարվածի պատճառով:
Ռոուհանիի խոսքով՝ քիմիական գրոհի պատրվակով հարված հասցնելը հիմնավորված չԷր: «Տարածվել Էր գազ, զոհվել Էին մարդիկ: Մենք առաջարկեցին միջազգային հանձնաժողով ստեղծել այդ հարցի հանգամանքները պարզելու համար, որի ուսումնասիրումը, մեր տեսանկյունից, դժվարություն չի ներկայացնում»,- ասել Է Իրանի նախագահըը: Բացի այդ, նա նշել Է, որ Սիրիային ԱՄՆ-ի հրթիռահարվածը վնաս Է հասցրել բանակցային գործընթացին: Նրա համոզմամբ, Սիրիայում իրադրությունը կարող Է կարգավորվել միայն քաղաքական ճանապարհով:
Իր հերթին Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովին կարգադրել Է քննարկել հնարավոր դիվանագիտական ու քաղաք ական միջոցները ի պատասխան սիրիական ավիաբազային ԱՄՆ-ի հասցրած հրթիռահարվածի:
Պատասխան միջոցների քննարկման անհրաժեշտության մասին որոշումն ընդունվել Է այն բանից հետո, երբ խորհրդարանականներից մեկը Լարիջանիին ծանուցում Է ուղարկել տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ:
«Ներկայում մենք գործ ունենք դավադրության հետ, որի սկիզբը դրել Է Սիրիային ԱՄՆ-ի հրթիռահարվածը: Իհարկե, ԱՄՆ-ը նախկին նախագահ Բարաք Օբամայի օրոք Էլ դիմում Էր ռազմական գործողությունների, բայց Թրամփն իր ռասիստական գործողություններով խախտ ել Է միջազգային կոնվենցիաները»,- նշվում Է պատգամավոր Խիշմաթուլլա Ֆալախաթպիշեի ծանուցագրում:
Լարիջանին համաձայնել Է դավադրության վերաբերյալ նրա տեսակետին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



