Հենրիխ Մխիթարյանի պատասխանը՝ Թինա Կանդելակիին
СПОРТՀենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել ազգությամբ վրացի ռուսաստանաբնակ հեռուստահաղորդավարուհի, լրագրող և պրոդյուսեր Թինա Կանդելակի, ով անդրադարձել էր Հայաստանի հավաքականի ավագի գոլին «Սանդերլենդի» դեմ ֆուտբոլի Անգլիայի առաջնության 32-րդ տուրի խաղում:
«Շնորհակալություն աջակցության համար, սիրելի Թինա Կանդելակի»,- ռուսաստանցի հայտնի հաղորդավարուհու թվիթերյան գրառումը մեկնաբանել է Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ Թինա Կանդելակին Մխիթարյանի գոլից հետո կատարել էր հետևյալ գրառումը. «Գենրիխ ջան, ես քո ցավը տանեմ, ապրես բալա!»:
Հենրիխ Մխիթարյանի գրառումից հետո Կանդելակին գրել է, որ ֆուտբոլիստին սիրում է իր մայրն ու Թբիլիսիի բոլոր հայերը, ինչին 28-ամյա կիսապաշտպանը պատասխանել է. «Մեծ շնորհակալություն ձեր մորը և Վրաստանում իմ բոլոր երկրպագուներին»:

1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»



