Թերեզա Մեյն սկսել Է զբաղվել ֆիթնեսով
ЛАЙФՄեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն սկսել Է ֆիթնեսով զբաղվել անձնական մարզիչի հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նշվում Է, որ 60-ամյա Մեյը մարզանքների համար վարձել Է Լի Քառնաբիին: Նա մարզիկի հետ պարապում Է շաբաթական մեկ անգամ եւ մարզումները բաց Է թողնում միայն այն ժամանակ, երբ գտնվում Է արտասահմանում: Պարապմունքների մեկ ժամը քաղաքական գործչի վրա նստում Է 45 ֆունտ ստեռլինգ (շուրջ 55 դոլար):
Քառնաբին կազմել Է մարզումների շարք, որոնք ներառում են քրոսֆիթի, մարմնամարզության տարրեր, կշռաքարերով աշխատանք եւ կարդիո: Բրիտանացու խոսքով՝ Մեյը հաճույքով Է աշխատում իր մարմնի վրա: Հայտնի Է, որ նա տառապում Է առաջին տիպի շաքարախտով: Ակտիվ ապրելակերպը նրան օգնում Է հետեւել առողջությանը եւ մնալ լավ վիճակում:
1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»



