10 գործողություն, որ միայն իսկապես սիրող կինն է անում
ЛАЙФԿանայք շատ ակտիվ են ցուցադրում իրենց զգացմունքները: Երբեմն տղամարդիկ բողոքում են, որ դժվար է հասկանալ՝ դրանք իրակա՞ն են, թե՞ ոչ։
Կնոջ քայլերի տրամաբանությունը հաճախ հումերի է վերածվում։ Հաճախ, տղամարդիկ կատակում են, որ նրա գործողություններում տրամաբանություն ու առողջ դատողություն չկա։
Եվ ահա, հոգեբաններն առաջարկում են տարբերակներ, որոնք թույլ են տալիս տարբերակել` կինն իսկապես սիրո՞ւմ է ձեզ, թե՞ ոչ։
1. Միայն իսկապես սիրող կինն է հետաքրքրվում ձեր գործերով, հարցնում, թե ինչպես է անցել ձեր օրը։
2. Նա փորձում է ամեն կերպ օգնել ձեզ և երբեք չի դժգոհում, երբ ձեզ մոտ ինչ–որ բան չի ստացվում։
3. Նա չի քննադատում ձեզ ու չի փորձում ձեզ դարձնել այնպիսին, ինչպիսին դուք չեք ցանկանում լինել։
4. Հանուն ձեզ նա պատրաստ է ամեն ինչից հրաժարվել ու գնալ այնտեղ, որտեղ դուք եք ցանկանում։
5. Նա ընդունում է ձեր բոլոր թերությունները և նրա կողքին կարող եք ձեզ հանգիստ զգալ։
6. Նա չի վախենում տգեղ լինել այն ժամանակ, երբ միայնակ եք։ Նա վստահում է ձեզ։
7. Նա փորձում է ընկերանալ ձեր ընտանիքի անդամների ու ընկերների հետ։ Նրա համար կարևոր է, թե դուք ինչպիսի մարդկանց հետ եք շփվում։
8. Նրա համար նշանակություն չունի, թե ինչ տեսք ունեք, նա միևնույնն է սիրում է ձեզ։
9. Միայն իսկապես սիրող կինն է ամեն առավոտ ձեզնից շուտ արթնանում, որպեսզի ձեզ համար նախաճաշ պատրաստի։
10. Միայն իսկապես սիրող կինն է հանդուրժում ձեզ ու չի բողոքում։



