Ռեքս Թիլերսոնը ամբողջ G7-ը կներկայացնի Ռուսաստանում. Ջոնսոն
МЕЖДУНАРОДНОЕՄիացյալ Նահանգները սիրիական Հոմս նահանգի օդանավակայանի վրա գրոհից հետո կարող Է նոր հարված հասցնել Սիրիայի ռազմական ենթակառուցվածքներին: Այդ մասին The Sun թերթին տված հարցազրույցում հայտնել Է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Կարեւորն այն Է, որ նա դա կարող Է կրկին անել»,-ասել Է նա:
«Ոչ մի կասկած չկա, որ ԱՄՆ-ի գործողություններն արմատապես փոխում են Սիրիայի իրադրությունը , մենք պետք Է հասկացնենք (Վլադիմիր) Պուտինին, որ (Բաշար) Ասադի ժամանակն անցել Է: Շարունակելով պաշտպանել մի մարդու, որը գազով թունավորում Է սեփական ժողովրդին, նա Էլ ավելի շատ Է Ռուսաստանին վնասում ամբողջ աշխարհի աչքում»,- ասել Է բրիտանացի դիվանագետը, որը ողջունում Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի գործողությունները, որը դրսեւորեց «վճռականություն եւ պատրաստակամություն, որոնք, ցավոք, պակասում Էին վերջին մի քանի տարիներին»:
Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը, մեկնաբանելով Ռուսաստան իր այցի չեղարկումը, նշել Է, որ դրա փոխարեն ինքը «կենտրոնացել Է ԱՄՆ-ի հետ աշխատանքի եւ պատերազմի դադարեցման ու Սիրիայի վերականգնման նպատակին G7-ի հասնելու վրա: «Ռեքս Թիլերսոնը ամբողջ G7-ը կներկայացնի Ռուսաստանում»,-ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



