Անատոլի Բիբիլովը հաղթում Է Հարավային Օսիայի նախագահի ընտրություններում
МЕЖДУНАРОДНОЕ Հարավային Օսիայի խորհրդարանի խոսնակ Անատոլի Բիբիլովը հաղթում Է հանրապետության նախագահի՝ ապրիլի 9-ին կայացած ընտրություններում, նախնական տվյալների համաձայն, ստանալով ընտրողների ձայների 57,98 տոկոսը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել Է Հարավային Օսիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Բելլա Պլիեւան:
«Դրանք նախնական տվյալներն են: Քվեարկության վերջնական արդյունքները մենք կամփոփենք հինգ օրվա ընթացքում»,- ասել Է նա:
Ընտրություններին մասնակցությունը կազմել Է 81 տոկոս:
Ընտրված նախագահի պաշտոնակալության արարողությունը, Սահմանադրության համաձայն, պետք Է անցկացվի ԶԼՄ-ներում ընտրությունների արդյունքների հրապարակումից տասն օր անց:
Պլիեւան նաեւ հայտնել Է, որ ընտրողների ավելի քան 78 տոկոսը հանդես Է եկել Հարավային Օսիայի Հանրապետությունը Ալանիա Պետության վերանվանելու օգտին: «78,2 տոկոսը կողմ Է, 21,8 տոկոսը՝ դեմ»,- նշել Է նա:
Ապրիլի 9-ին Հարավային Օսիայում անցկացվել են նախագահական ընտրություններ: Զուգահեռաբար հանրապետության քաղաքացիները պատասխանել են այն հարցին, թե իրենք համաձայն են արդյոք Հարավային Օսիայի Հանրապետությունը Ալանիա Պետության վերանվանելուն: Հարավային Օսիայում ընտրություններն ու հանրաքվեն կայացած են ճանաչվել, քանի որ դրանց մասնակցությունը գերազանցել Է 50 տոկոսը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
Լուսանկարը` ТАСС
1
Интервью лидера движения «Всеармчнский фронт» Аршака Карапетяна
2
Сотрудники посольства регулярно контактировали с Николом. Пашиняном с 1995 года, курируя и координир...
3
Какой была явка на предыдущих выборах? «Паст»
4
В случае запрета поставок в Россию армянских коньяков пострадает Армения – Титов
5
Пашинян по итогам предстоящих выборов в Армении не станет премьером, а власть в его лице потеряет по...



