Ազգային ժողովի հերթական քառօրյան չմեկնարկեց քվորում չլինելու պատճառով
ПОЛИТИКАԱզգային ժողովի հերթական քառօրյա նիստը կրկին չի մեկնարկել քվորում չլինելու պատճառով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` նիստին մասնակցելու համար գրանցվել էին ընդամենը 16 պատգամավոր:
Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հայտարարեց, որ Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքի 44-րդ հոդվածի համաձայն` եթե քվորում չի ապահովվում, ապա գրանցումը շարունակվում է մինչև քվորում ապահովելը, բայց ոչ ավելի, քան երեք ժամվա ընթացքում. «Այսինքն` մինչև ժամը 15:00-ն մենք կսպասենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Նաղդալյանը:
Ազգային ժողովի վերջին երկու քառօրյա նիստերը ևս տեղի չեն ունեցել` քվորում չապահովվելու պատճառով: Նիստերի ձախողման հիմնական պատճառը հերթական խորհրդարանական ընտրություններն էին, որոնք կայացել են 2017թ. ապրիլի 2-ին:
1
Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»
2
Зеленский подвёл итоги саммита ЕПС в Ереване: он поблагодарил Армению и Пашиняна
3
Источник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёстким
4
Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: Амстердам
5
Поздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и Мира



